2023 թվականի սեպտեմբերին Արցախի տարածքի ամբողջական օկուպացիայից հետո սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում կարելի է հանդիպել տասնյակ տեսանյութերի, որոնք նկարահանվել են ադրբեջանցիների կողմից օկուպացված Արցախում: Արցախի Ազգային ժողովի շենքի քանդման աշխատանքները ցուցադրող տեսանյութերը համացանց են ներբեռնվել է 2024 թվականի մարտի 3-ին: Տեսանյութերից կարող ենք տեսնել, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքի ծավալի զգալի մասը քանդված է: Տեսանյութերից մեկում փաստվում է շենքի քանդման աշխատանքների մեկնարկը, իսկ մյուսում՝ արդեն վերջնարդյունքը: Արցախի Ազգային ժողովի շենքի միտումնավոր քանդումը պետք է որ եղած լինի փետրվարի վերջին, քանի որ տեսանյութերը ներբեռնվել են համացանց մարտի 3-ին և 4-ին։
Ազգային ժողովի շենքի քանդման մասին ինֆորմացիայի տարածումից հետո, ադրբեջանական հեռուստատեսությամբ ցուցադրվեց շենքի քանդման մասին պաշտոնական տեսանյութը, որտեղ քանդման աշխատանքները մեկնաբանվեցին որպես անջատողականության խորհրդանիշների ավերում, ինչի մեկնարկը տվել էր Իլհամ Ալիևը։
Ազգային ժողովի շենքը կառուցվել է 2003-2007 թվականներին ճարտարապետ Համլետ Խաչատրյանի նախագծով: Խորհրդային տարիներին այստեղ էր գտնվում Ստեփանակերտի թիվ 1 միջնակարագ դպրոցը, որի ծավալի մի մասը վերակառուցվեց և ներառվեց Ազգային ժողովի շենքի ծավալում:
Կարդացեք նաև
Ադրբեջանական կողմը ավերել է նաև Արցախի Ազատամարտիկների միության շենքը, որը շահագործման է հանձնվել և պաշտոնապես բացվել 2014 թվականին։ Շենքի ճարտարապետն է Անահիտ Վարդանյանը:
Մեր արձագանքը։
Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում․ «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների, վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն:
Օկուպացիայի ընթացքում տեղի ունեղող ամենատարբեր հարաբերություններն ու գործընթացները կարգավորվում են Միջազգային հումանիտար (մարդասիրական) իրավունքով։ Մշակութային արժեքների պաշտպանությանն են վերաբերում միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում