Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն ու Թուրքիան համատեղ կաշխատեն՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը․ «Ամերիկայի ձայն»

Մարտ 10,2024 11:19

Միացյալ Նահանգներն ու Թուրքիան համատեղ կաշխատեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը հասնելու համար: Կողմերը հայտարարել են դրա մասին նախօրեին Վաշինգտոնում ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի 7-րդ նստաշրջանից հետո հրապարակած հայտարարության մեջ, ուր բազմաթիվ միջազգային և երկկողմանի հարցերի հետ մեկտեղ անդրադարձել են նաև Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացին:

Հիշեցնենք, որ այս օրերին Վաշինգտոնում էր գտնվում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի ու ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստում նշված է. «Հարավային Կովկասի հարցում պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Ֆիդանը հանձնառու են համատեղ աշխատել՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագրի հաստատմանը, և համակարծիք են, որ համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարեկեցությանը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031