Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է ՀՀ պետականության արդի գործառութային նպատակը՝ պարզապես գոյատեւո՞ւմը, թե՞ ժամանակ շահելը․ «Հայացք Երևանից»

Մարտ 10,2024 10:16

Ինչ վերաբերում է Հայաստանի ներկա պահի հրատապ խնդիրներին ու առաքելությանը՝ մեր ասելիքը կարող է ամպագոռգոռ հնչել, քանզի դեռ ոչ ոքի չի հաջողվել սահմանել կամ գոնե հասկանալ, թե որն է ՀՀ պետականության արդի գործառութային նպատակը՝ պարզապես գոյատեւո՞ւմը, թե՞ ժամանակ շահելը, մինչեւ որ աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանում եւ ողջ աշխարհում որոշակի չափով կբյուրեղանան՝ դուրս գալով տուրբուլենտության վիճակից: Երկու դեպքում էլ պետք է ունենալ գործողությունների ծրագիր եւ գործնական քայլերի ուղեցույց:

Սակայն այդքան խորքային հարցերը դեռ մի կողմ, խոսենք ավելի պարզ թեմաներից: Մենք տեսնում ենք, թե ինչ ցածր մակարդակի կառավարության եւ ԱԺ իշխող խմբակցության հետ գործ ունենք: Իսկ հույս կա՞, որ հաջորդ կառավարության նշաձողն ավելի ցածր չի լինի: Այսպիսի մի մտավարժանք կառաջարկեի. գուշակենք, թե ինչպիսին է լինելու հաջորդ կառավարության եւ հաջորդ խորհրդարանական մեծամասնության կազմը: ԱԺ-ում այժմ ունենք երկու ընդդիմադիր խմբակցություն, եւ հետաքրքիր է իմանալ, թե որոնք են նրանց ստվերային կառավարությունները, վարչապետը, պաշտպանության նախարարը, էկոնոմիկայի, կրթության, մյուս ոլորտների նախարարները:

Բրիտանիայում կա մի ուսանելի ավանդույթ, որը ոչ ոք չի խախտում: Խորհրդարանական ընդդիմությունները հանրությանն են ներկայացնում ստվերային կառավարությունների կազմերն ու ծրագրերը, իսկ «ստվերայինները» նույնիսկ միջազգային հանդիպումներ են ունենում, բանակցություններ վարում այլ երկրների՝ իրենց ապագա գործընկերների հետ:

Շատ կարեւոր է, որ Հայաստանում նույնպես նման փորձ լիներ, ավելին՝ դա պարտադրվեր օրենսդրորեն: Այ, այդ դեպքում մենք հնարավորություն կունենայինք համեմատել գործող ու ստվերային կառավարությունների կազմերի ու ծրագրերի որակները: Սա արդեն կլիներ առարկայական քննարկումների արդյունավետ հարթակ, իսկ գործող ընդդիմության պարագայում՝ նրա վերակենդանացման կամ, ընդհակառակն, ի վերջո, գրողի ծոցն ուղարկելու արդարացի վճիռ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031