Հայքի մշակույթի օմբուդսմենի ֆեյսբուքյան գրառումը
Բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։ Ամենօրյա պարբերությամբ արձանագրվում են վանդալիզմի տասնյակ դեպքեր։ Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգի կողմից ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացվել են բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ։
Ոչնչացվում է Շուշիի, Հադրութի և Ստեփանակերտի հայկական դիմագիծը։ Այս քաղաքականության նպատակն է ամբողջությամբ ոչնչացնել Արցախում գտնվող հայկական քաղաքակրությունը, որ նաև համամարդկային արժեք ունի։ Այս ամենն ապացուցում է, որ Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի է։