Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանք պիտի հեռանան, այլապես Հայաստանն օր օրի ավելի է վտանգվելու»․ հանրահավաք՝ Գյումրիում

Մարտ 09,2024 21:02

Այսօր Գյումրիում «Միասին» շարժման հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև «Դեմոկրատական» կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը, որն այդ շարժման համակարգողներից է։

«Իրանի Իսլամական Հանրապետության պաշպանության նախարարն օրերս ասում է այս պաշտպանության այսպես կոչված նախարարին՝ Հայաստանի,  դրսից տղա մի բերեք։ Նա դիվանագիտության լեզվով է ասում, ես ուղղակի ուզում եմ պարզ ասեմ։ Ասում է՝ տարածաշրջան մի բերեք ուրիշ մարդկանց, դրանով դուք այս տարածաշրջանը դարձնում եք երկու հզոր բևեռների բախման կիզակետ։

Այսինքն՝ ի՞նչ է, ուղեղները չի բավարարո՞ւմ սրանց այդ պարզ ճշմարտությունը հասկանալու։

Բոլորս հասկանում ենք, որ գիտեն, բայց անում են պարտավորված, անում են միտումնավոր, որովհետև շատ լավ հասկանում են՝ եթե ուզում են կետեր փոխել, պատկերացնենք իրենց կարծիքով Ռուսաստանն է այստեղ տերը կամ Իրանն է ավելի շատ շահագրգիռ, ապա եթե Եվրոպան լինի, ամեն ինչ կփոխվի։
Արդեն ասվեց, Եվրոպան հստակ հայտարարեց՝ մենք ձեզ լավագույն դեպքում կարող ենք որպես խնամակալ Թուրքիային նվիրել, և դա պարզ է։

Հիմա հարց՝ եթե դուք չունեք փոխարինող այն ամենի, որը դուք ինքներդ էլ եք կախյալ եղել և մեզ կախյալ վիճակի մեջ եք դրել, ո՞ւր եք հիմա թշնամացնում Ռուսաստանին կամ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Ինչո՞ւ եք թշնամացնում, երբ որ հասկանում եք դրա արդյունքում ինչ է լինելու, ի՞նչ  է Ռուսաստանը սուսուփուս նայելու է, թե դուք ոնց եք իր շահերի դեմ գնո՞ւմ։

Մենք ունենք տնտեսական կախվածություն, շատ լավ գիտեք որն է դա․գազի մատակարարումն է, և՛ ցորենի, ալյուրի, վառելիքի; Մենք հայկական կողմից ինչքան հնարավոր է պետք է շուկան շատ  մեծացնենք, Ռուսաստանի շուկան օգտագործենք, եթե փակվում է Ռուսաստանի շուկան, նրանք իրավունք ունեն չէ՞ փակել ձեր առջև, դուք թշնամություն եք անում, իրենք էլ ձեզ են թշնամություն անում, այդ պարագայում ի՞նչ է անելու մեր փոքր, միջին կամ խոշոր բիզնեսը։

Ի՞նչ պտի անի, սնանկ են դառնալու։

Ես ձեզ կարող եմ հավատացնել, դուք էլ կարող եք հետևել․ Արևելյան Եվրոպայի երկրները, որոնք դարձան Եվրամիության անդամ, Բուլղարիայի ամբողջ գյուղատնտեսության հերն անիծվեց, Լեհաստանինը՝ ևս, որովհետև այնտեղ կան բարձր չափանիշներ, ասում են՝ բա մեր ապրանքը թողած, ձերը պիտի օգտագործե՞նք։

Հիմա ինչի՞ վրա է հույսը, որ ինչ կլինի, որ Հայաստանի կոնյակը, որի մասին ֆրանսիացին ասում ՝ դուք այլևս կոնյակ անունը իրավունք չունեք տալու, էդ կոնյակը ուր է գնալու, եթե Ռուսաստանն էլ փակեց, գինին ո՞ւր է գնալու։

Եվ ընդհանրապես ամբողջ արդյունաբերական ապրանքները։ ԵԱՏՄ-ից այսօր մենք ստանում ենք ամենամեծ օգուտները, հիմա եթե ԵԱՏՄ-ն ասի, ընկեր ջան, եթե դու ՀԱՊԿ-ից դուրս ես գալիս, բա էս կազմակերպությունում էլ ինչ գործ ունես, մենք հիմա քեզ հեռացնում ենք, սա է հեռանկարը, ժողովուրդ, չկասկածեք»։

Ըստ բանախոսի, դեռ չստեղծած սեփականը, ոչնչով չփոխարինած, հրաժարվում են այն ամենից, ինչը գործում է։

Նա խոսեց նաև անելիքներից, ըստ նրա, մի խնդիր կա․ ձևավորել նոր իշխանություն՝ ազգովի պիտի որոշեն` ո՞ր ճանապարհով են գնալու, ո՞րն է հիմնական ուղղությունը։

Ըստ Արամ Սարգսյանի, հակաճգնաժամային ծրագրի կարիք կա և դրանով պիտի շարժվել առաջիկա 1-2 տարին, պետք է ունենալ ժամանակավոր կառավարություն՝ բարձր որակի մասնագետներով, որոնց գաղափարախոսությունը պետք է բաղկացած լինի երեք սկզբունքից՝  պետականության պահպանում, զարգացում, Արցախի վերադարձ, որովհետև առանց Արցախի Հայաստան չի լինելու։

Պիտի կարողանան ամրացնել անվտանգությունն ու ապահովագրել բոլոր միջոցները։ Իսկ որ ամենակարևորն է՝ ապահովել ազգային միասնությունը։ Ըստ նրա, վեց տարի է՝ պառակտում են ազգը, այժմ լինել-չլինելու հարց է դրված։

«Թուրքն ու Ադրբեջանը որ միավորվեցին, մենք իրենց ինչներին ենք պետք, միավորվելու են մեր տարածքով, նրանք ձևավորում են իրենց մեծ Թուրանը․ մենք ի՞նչ ենք անում դրա դիմաց, ինչ է անում ազգադավը, ստեղից էնտեղ թռնելով՝ հարց են լուծ՞ում, ազգային խնդիր են լուծո՞ւմ, գլուխը պատով է տալիս, մեկ էստեղ է փակ գաղտնի հանդիպումներ անցկացնում, մեկ որևէ տեղ։

Տեսե՞լ եք պետության ղեկավար, որը գնա ուրիշ պետության գաղտնի ծառայության պետից հանձնարարականներ ստանա: Որտե՞ղ եք տեսել պետության ղեկավարը գաղտնի ծառայության պետի հետ խորաթա անի»։

Արամ Սարգսյանի ասելով՝ եթե չլինի զսպող օրինակ, ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը մի վայրկյան չեն կասկածի ինչ են անելու այս օրերին։

Նա ասաց, որ համախմբվելով, միասնաբար պետք է հեռացնել այս իշխանությանը․ քանի որ նրանց վարած քաղաքականության արդյունքում Հայաստանն օր օրի ավելի է վտանգվելու, նրանից ոչ մեկը չունի կրթություն, գիտելիք։ Նա անդրադարձ կատարեց գլխավոր դիվանագետին՝ Արարատ Միրզոյանին, որը, Արամ Սարգսյանի համոզմամբ, ոչինչ չգիտի դիվանագիտությունից։

«Փողոցից չի կարելի իշխանության բերել, ժողովուրդ, փողոցի իշխանությունը սա է, որը որ տեսնում եք»,-եզրափակեց բանախոսը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031