Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի արձանի» դիմաց գործող շշերի գործարանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել:
Ըստ տեղեկությունների՝ պայթյուն-փլուզման հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում աշխատում են փրկարարները: Թե ինչն է եղել պայթյուն-փլուզման պատճառը՝ պարզվում է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված գործարանը պատկանում է գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիքսեթ Մանուկյանին և նշված գործարանում շաբաթներ առաջ էլ խոշոր հրդեհ էր տեղի ունեցել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում