Sputnik Արմենիա – Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը, որը ղեկավարում է Հայաստանի հետ սահմանազատման հանձնաժողովը, հայտարարություն է տարածել, որում ասվում է, Բաքուն պահանջում է Երևանից Յուխարի Ասկիպարա (Վերին Ոսկեպար), Քարքի (Տիգրանաշեն), Սոֆուլու և Բարխուդարլի (չբնակեցված) գյուղերը: Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ ադրբեջանական 4 գյուղեր (Բագանիս Այրիմ, Աշագի Ասքիպարա, Խեյրիմլի և Գըզըլգաջիլի) «պետք է ենթարկվեն անհապաղ ազատագրման»։ Այս բոլոր գյուղերը գտնվում են Հայաստանի Տավուշի մարզում։
Միևնույն ժամանակ, Բաքուն կարծում է, որ մինչ սահմանի սահմանազատումն իրականացվելը, Երևանի կողմից Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերի օկուպացման մասին հայտարարությունն ամբողջությամբ անհիմն է։