Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այս ղեկավարությունը մնաց, մենք ապագա չունենք. Արշակ Կարապետյան

Մարտ 09,2024 14:05

Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, թե կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման հարցերի շուրջ և սկսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը, ինչպես նաև քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը։ Նշվում է, որ պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտին հասցնել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը:

Հավելյալ պարզաբանումներ հայկական և ադրբեջանական կողմերը չեն անում։ Մինչդեռ հանդիպումից օրեր առաջ փոխվարչապետի գրասենյակից հայտնել էին, թե Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները՝ ըստ էության հաստատելով, որ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։ «Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աղաշը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ»,- նշել էին փոխվարչապետի գրասենյակից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ հունվարին էր խոսել 8 գյուղերի պահանջի մասին։ Այսօր, չորս գյուղերի անուններ նշելով, Հայաստանի իշխանությունները հանրությանը նախապատրաստում են, որ դրանք հանձնվելու են առաջին փուլում, իսկ հետո Ադրբեջանը նաև բարձրացնելու է մյուս անկլավների, այդ թվում՝ Տիգրանաշենի հարցը։

Տավուշի չորս անկալվները հանձնելու դեպքում վտանգվելու է հայ-վրացական միջպետական մայրուղու անվտանգությունը, իսկ Տիգրանաշենը տալու դեպքում, անհնար կլինի ներկայումս գործող ճանապարհով ուղևորվել դեպի հարավ։ Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի գործող իշխանությունների անողնաշար պահվածքից, ամեն ինչ «տալու-պրծնելու» բուռն ցանկությունից, որևէ զիջում անելու մտադրություն չունի։ Միակ խոչընդոտն այս ճանապարհին կարող է լինել հանրային լայն ընդվզումը Հայաստանում։

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը սպառել են իրենց, նոր քաղաքական միավորներ են հարկավոր, որոնք հասկանում են պահի լրջությունը, կարող են բողոքի ալիք բարձրացնել և կասեցնել դավաճանական այս զարգացումները։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը բազմիցս է ահազանգել փաշինյանական իշխանության դիլետանտության պատճառով երկրին սպառնացող վտանգների մասին։ «Գործող իշխանության ներկայացուցիչներին դրսում ոչ մեկ լուրջ չի ընդունում։ Չկա ռեգիոնալ մի հարց, որին Հայաստանը կարող է մասնակցել, ինչ-որ ձայն ունենալ։ Արցախն էր, որտեղ մեզ ինչ-որ բան հարցնում էին, իսկ Հայաստանի գործող իշխանությունը Արցախից հրաժարվեց»,- նշել է իր հարցազրույցներից մեկում Արշակ Կարապետյանը։

Ըստ Պաշտպանության նախկին նախարարի՝ բոլոր դեպքերում մենք շանս ունենք, ոչ թե ստեղծված իրավիճակից պահպանենք մեր պետականությունն այլ այնպես հիմնավորված իրավիճակից դուրս գանք, որ ապագայում տեսնենք հաղթանակներ։ «Եթե այս ղեկավարությունը մնաց մենք ապագա չունենք։ Կարծում եմ, որ եթե գործող իշխանությունը մեր ժողովրդի մեջ չունի լուրջ դիրքեր, մեր ընդդիմությունն էլ չունի, այսօր ընդդիմություն չկա։ Ես եթե իրենց տեղը լինեի, թե իշխանության, թե ընդդիմության, եթե իրենք իրենց հայրենիքը սիրում են, ապա այդ երկու ուժերն էլ պետք է հրաժարական տան և գնան»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Այսօր անհարժեշտ է հանրային համախմբման միջոցով կասեցնել երկրի վտանգավոր ընթացքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031