Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ու Հայաստանի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցների ընտանիքների հարցը պետք է առաջնային լուծում ստանա. Տիգրան Աբրահամյան

Մարտ 09,2024 11:56

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախցիներին բնակարաններով ապահովելու թեման շատ քննարկվեց, սակայն դրա հիմնական դիսկուրսը ոչ թե սկզբունքների, այլ պարզապես իշխանության առաջադրած առևտրի շուրջ է:
Այս թեմային տարբեր տեսանկյունից դեռ շատ անդրադարձ կլինի, սակայն մի կարևոր հարց, կարծես, ընդհանրապես չի քննարկվում:

Արցախի ու Հայաստանի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցների ընտանիքների հարցը պետք է առաջնային լուծում ստանա, ընդ որում` ոչ թե սերտիֆիկատների, այլ կոնկրետ բնակարանների գնման և հանձնման ձևով:

Հատկապես Արցախում կային ընտանիքներ, որտեղ մեկ ընտանիքում 2-3 զոհ կար և այս պարագայում նրանց հարցը պետք է լրիվ այլ սկզբունքների ներքո դիտարկել:

Որևէ ձևով չնսեմացնելով բնակարանային կարիք ունեցող մեր հայրենակիցների խնդիրները, սակայն կարծում եմ` հրատապ կարգով պետք է լուծվի զոհված զինծառայողների ընտանիքների հարցը, իսկ հետագայում, ըստ առաջնահերթությունների, գնալ մյուս բոլոր խմբերի կարիքների գնահատմանն ու բավարարմանը, որպես հաջորդ առաջնահերթ խնդիր սահմանելով, օրինակ` 1-ին կարգի հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողների, Արցախի ու Հայաստանի հերոսների, Հայաստանի ու Արցախի մարտական խաչ 1-ին աստիճան ստացածների ընտանիքներին, հրատապ ռեժիմով բնակարաններ ապահովելու ճանապարհով:

Ես այսպես դեռ միայն օրինակների և կարևոր առաձնահատկությունների մասին եմ խոսում, սակայն, ըստ խմբերի, պետք է սահմանել առաջնահերթությունները և ըստ դրա նաև դիտարկել խնդիրների լուծման հնարավորությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031