Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանի ձեռքբերման հասանելիություն կապահովվի մոտ 1000 հանրային ծառայողի համար․ «Փաստ»

Մարտ 09,2024 09:50

Քաղաքաշինության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան փողոցի N 53 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը հաստատելու մասին» նախագիծը: Այն մշակվել է Քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից 2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացված քաղաքաշինական ծրագրային առաջարկի հիման վրա:

Նախագծի նպատակն է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանի ձեռքբերման հասանելիություն ապահովել մոտ 1000 հանրային ծառայողի համար: Այս նախագծով կանոնակարգվում են ծրագրի շրջանակներում շահագործման հանձնվող գույքերի վաճառքի հետ կապված հարցերը: Նախագիծը մշակելիս հիմք են ընդունվել ընկերության կողմից ներկայացված տվյալները, ինչպես նաև պետական և հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման նախորդ ծրագրերի արդյունքներն ու ընթացակարգերը: Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ չեն առաջանում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031