Մեծ Պահքի շրջանում յուրաքանչյուր ուրբաթ օր Մասյացոտնի թեմի որևէ եկեղեցում կատարվում է միասնական ժամերգություն՝ հանդիսապետությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և մասնակցությամբ թեմի բոլոր եկեղեցականների։
Այս տարվա չորրորդ միասնական ժամերգությունը կատարվեց այսօր Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում։
Ժամերգության ավարտին Տնտեսի կիրակիի խորհրդին անդրադարձավ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քհն. Հովհաննիսյանը։
Արարողության ավարտին տրվեց պահքային ուտեստներով սիրո ճաշ:
Կարդացեք նաև
Մասյացոտնի Թեմ