Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան Ադրբեջանին պահանջներ ներկայացնելու ոչ մի բարոյական իրավունք չունի. Ադրբեջանի ԱԳՆ. «Ա1+»

Մարտ 08,2024 22:02

Ֆրանսիան Ադրբեջանին պահանջներ ներկայացնելու ոչ մի բարոյական իրավունք չունի, այս մասին ասված է  Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Մենք կտրականապես մերժում ենք Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մարտի 8-ի հայտարարությունը, թե իբր Ադրբեջանում ոտնձգության են ենթարկվում մտքի և մամուլի ազատությունը և իրականացվում են անհիմն ձերբակալություններ, նման անհիմն և կանխակալ հայտարարությունները համարում ենք միջամտություն ներքին գործերին։

Ադրբեջանում լիովին ապահովված են հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև լրատվամիջոցների ազատությունը։ Եվս մեկ անգամ պահանջում ենք, որպեսզի ֆրանսիական կողմը չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

 

Թարգմանությունը` «Ա1+»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031