Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և թուրքական Baykar ընկերությունը համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Փաստաթուղթը նախատեսում է անօդաչու տեխնիկայի համատեղ հետազոտություն, կատարելագործում և արտադրություն:
Համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի` Թուրքիա կատարած այցի ընթացքում: