Սիրելի՛ կանայք, Ներքին գործերի նախարարության ենթակա բոլոր ծառայությունները ջերմորեն շնորհավորում են Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
Գարնանային տոնական այս օրը յուրատեսակ առիթ է ևս մեկ անգամ գնահատելու և արժևորելու ձեր բացառիկ տեղն ու դերը ընտանեկան երջանկության, մեր երկրի զարգացման, պետականության ամրապնդման և հանրային համերաշխության գործում:
Խորհրդանշական և լուսավոր այս տոնի պարգևած տրամադրությունն ու ժպիտը, գարնանային գույների առատությունը թող ուղեկից լինեն ձեզ տարվա բոլոր օրերին:
Շնորհավոր Մարտի 8:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն