Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դանիելյանը նշեց այն սպառնալիքները, որ Հայաստանի համար կառաջանան Տավուշի գյուղերը Ադրբեջանին հանձնելու դեպքում

Մարտ 08,2024 18:15

«Ուզում եմ շնորհավորել մեր քույրերին, մայրերին, կանանց՝ մարտի 8-ի կապակցությամբ։ Հատկապես շնորհավորում եմ մեր արցախցի քույրերին եւ մայրերին, որոնք այս արհավիրքի մեջ բարձր կեցվածք դրսեւորեցին։ Ուզում եմ շնորհավորել մեր զոհված զինվորների մայրերի, քույրերի մարտի 8-ը՝ մաղթելով տոկունություն, ամրություն եւ որպեսզի մյուս այս օրը նշենք Արցախում»,- ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում։

Գառնիկ Դանիելյանը պատմեց Տավուշի մարզ կատարած այցի մասին, ինչի առիթ հանդիսացել են հատկապես վերջին շրջանում Տավուշի հայկական մի քանի գյուղերը Ադրբեջանին հանձնելու շուրջ լայնորեն շրջանառվող զրույցները։

Պատգամավորը հերթական անգամ համոզմունք հայտնեց, որ Հայաստանի գործող իշխանությունը պատրաստվում է բավարարել Ադրբեջանի բոլոր պահանջները եւ փուլ առ փուլ հանձնել հայկական գյուղերը, այդ թվում՝ Տիգրանաշենը։

«Ուզում եմ մի քանի բառով նշել բոլոր վտանգները, որոնք կառաջանան այս իշխանության հերթական դավաճանական քայլի արդյունքում։ Նախ, Հայաստանից Վրաստան գնացող ճանապարհը հինգ կետով հատում ունի այդ տարածքների հետ։ Դրանք Ոսկեպարի ե Կիրանցի հատվածում են։ Երկրորդ․ 90-ական թվականներից Տավուշի մարզում ձեւավորվել է պաշտպանական գիծ, որը մեզ թույլ է տվել հաղթանակ տանել։ Այդ գերիշխող դիրքերը հիմա անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ հարձակում չի իրականացրել մի պարզ պատճառով, որովհետեւ տարիներ շարունակ այնտեղ ամրաշինական աշխատանքներ են իրականացվել։ Այսինքն, այդ ամբողջ պաշտպանական գիծը անցնելու է Ադրբեջանին եւ Հայաստանի հյուսիսային պաշտպանական գիծը ամբողջությամբ կազմաքանդվելու է։

Հաջորդը, որ հայ հանրությունը պետք է իմանա, Ռուսաստանից Հայաստան մտնող գազամուղն է, որ անցնում է այդ տարածքով եւ  որը դավաճանների քայլերի հետեւանքով անցնելու է թշնամու  վերահսկողության տակ։ Այս ամենի արդյունքում նաեւ Լոռվա մարզն է վտանգվում՝ դառնալով սահմանամերձ։ Այս ամենն իմանալով Հայաստանի հասարակությունը պետք է հասկանա, թե այս իշխանության քայլերի հետեւանքով Հայաստանի հետ ինչ կարող է լինել։

Նույն ծրագիրը՝ մաս-մաս կտրել, հետո շրջափակել, որտեղ կհայտնվեն ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներ, իրականացվել է Արցախում»,-ասաց պատգամավորը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031