Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանաբնակներ, մի մտածեք, որ դուք հանգիստ Երեւանում ապրելու եք». Գեւորգ Գեւորգյան

Մարտ 08,2024 16:48

«Հայրենիքը վաճառված է եւ մենք պարտավոր ենք բոլորս՝ միասնական ուժերով, փրկել մեր հայրենիքը: Մենք դա կարող ենք անել, եթե դառնանք միասնական», – «Հայելի» մամուլի ակումբում այսօր կարծիք հայտնեց ռազմական գործիչ Գեւորգ Գեւորգյանն՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ  իշխող ՔՊ-ն պատրաստվում է Ադրբեջանին վերադարձնել Տավուշի մարզում գտնվող 8 գյուղերը, այսպես կոչված՝ անկլավները եւ, որ հարցը երեկ Նիկոլ Փաշինյանը քննարկել է ՔՊ վարչությունում: Բանախոսը զգուշացնում է՝ Տավուշից հետո հերթն Արարատի մարզինն է՝ Երասխավան բնակավայրին:

«Երեւանաբնակներ, մի մտածեք, որ այդ ամենից հետո, դուք հանգիստ Երեւանում ապրելու եք: Ասեմ ավելին, ոչ մեկդ չեք կարողանալու սեփականություն ունենալ: Էդ հարուստ-մարուստներդ, որ կաք իբրեւ եւ ձեզ «լավ տղայի» տեղ եք դրել, լավ հիշեք, տղերք, ոչ մեկդ չեք կարողանալու հարուստ ապրել հայրենիքում. թուրքը չի թողնելու, որ դուք սեփականություն ունենաք, իրենց էլ վարձով տաք ու էդ գումարներով դուք գնաք այլ տեղերում հաճույքներ վայելելու», – ասաց Գեւորգ Գեւորգյանը՝ Արեւմտյան երկրների հետ հույս կապողների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքին, որ օրեր առաջ արեւմտյան պաշտոնյաները հայտարարում էին, որ այս տարածաշրջանում իրենց հուսալի գործընկերը Թուրքիան է եւ Թուրքիան է լինելու Հայաստանի անվտանգության երաշխավորը, հայերին ցեղասպանող թուրքն է լինելու:

«Սա չի նշանակում, որ Հյուսիսը կամ մյուսները մեր ախպերներն են. մենք մեր ուժի վրա պիտի մեր հույսը դնենք: Էնպես չի, որ ռուսը մեզ համար ամեն ինչ արել է, բայց մե՞նք ինչ ենք արել՝ ինքներս մեզ համար: Քաղաքականության մեջ էլ է այդպես՝ տղայի հետ տղավարի են խոսում, լակոտի հետ՝ լակոտավարի: Եթե դու ընկերություն ես անում եւ քեզ լակոտի պես ես պահում, վզակոթիդ ուտում ես», – ասաց բանախոսը՝ հավելելով, որ մենք ոչ թե ՌԴ-ի հետ պետք է շարունակենք մնալ դաշնակից այն պատճառով, որ խելագարվում ենք այդ պետության համար, այլ, որ այլընտրանքը Թուրքիան է: Հայաստանի դաշնակիցների շարքում Գեւորգ Գեւորգյանը նաեւ ԻԻՀ-ին է տեսնում. «Մեր այլընտրանքը ՌԴ-Իրան-Հայաստան առանցքի ստեղծումն է, որտեղ հետագայում կլինեն նաեւ Չինաստանը, Հնդկաստանը»:

Արեւմուտքի հետ առողջ եւ հավասարակշռված հարաբերությունները, ըստ բանախոսի, նույնպես պետք է պահպանվեն:

Բանախոսի պնդմամբ, մենք պետք է ունենանք անվտանգություն, որպեսզի ունենանք տնտեսություն եւ զարգացում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031