Լրահոս
Օրվա լրահոսը

Օդի ջերմաստիճանը մարտի 12-13-ին կբարձրանա 5-6 աստիճանով

Մարտ 08,2024 13:39

Երևան քաղաքում`

Մարտի 8-ի և 11-ի ցերեկը, 12-13 սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 9-ի գիշերը և ցերեկային ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև տեղումներ, 9-ի երեկոյան ժամերին, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Հանրապետության տարածքում`

Մարտի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Մարտի 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-6 մ/վ, մարտի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 12-13-ին կբարձրանա 5-6 աստիճանով։

 

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031