Մարտի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում «DAF» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռնի վրայից Նոյեմբերյան -Իջևան ավտոճանապարհի Բաղանիս գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում ցիստեռնը պոկվել է։ Պոկվելու հետևանքով ցիստեռնը գլորվել և հայտնվել է ձորում։
Մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը՝ վարորդին առաջինը օգնություն է ցուցաբերել, այդ թվում՝ հոգեբանական, Ջուջևանի միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Եղիշե Պետրոսյանը։
Դեպքի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի