«Իրանն այսօր»․ Իրանի նախագահը ՀՀ ՊՆ ղեկավարի հետ հանդիպմանը՝
«Իրանը վերահաստատում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականության և սահմանների փոփոխության անթույլատրելիության հարցում իր հաստատակամ դիրքորոշումը, և տարածքային ամբողջականության ու ազգային ինքնիշխանության հարգումը, տարածաշրջանի հարցերին օտարների չմիջամտելը տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների հիմք է համարում»։
Ռայիսին ընդգծել է, որ Իրանն աջակցում է ցանկացած քայլի, որն ուղղված է Կովկասում կայունության ու խաղաղության ամրապնդմանը։
Նա հույս է հայտնել, որ իրանցի գործընկերոջ հետ ՀՀ ՊՆ ղեկավարի հանդիպումը կնպաստի տարածաշրջանի անվտանգության բարձրացմանը։
Կարդացեք նաև
Ռայիսին տարբեր ոլորտներում Հայաստանի ու Իրանի համագործակցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանի անվտանգության բարձրացման ուղղությամբ կարևոր ու ազդեցիկ է համարել։
Իրանի նախագահը շեշտել է,որ տարածաշրջանի անվտանգությունը հնարավոր է ապահովել բացառապես տարածաշրջանի երկրների միջոցով։
«Օտարներին դաշտ տրամադրելը անվտանգություն չի բերելու։ Անվտանգությունն ու անդորրը միայն տարածաշրջանի երկրների հետ համագործակցությամբ է երաշխավորվելու»,-ասել է Ռայիսին:
@IRI2day