Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի շնորհավորանքը
Կնոջ պաշտպանությունը նախևառաջ նշանակում է նրա արժանապատվության երաշխավորում:
Թվացյալ վախերը, կարծրատիպերը կնոջը դարձնում են խտրականության զոհ և ստիպում նրան ապրել զրկանքներով, նվաստացնում են կնոջ արժանապատվությունը, նրան դարձնում բռնության զոհ:
Այս արատավոր երևույթների բացառումը մեր հասարակությունը զարգացման տանող կարևոր գործոն է:
Կարդացեք նաև
Հայոց աշխարհում կինը միշտ է առանձնացել բնատուր նվիրումով և բացառիկ ջերմությամբ, խոհեմ էությամբ ու հմայքով։
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ կանայք։
Թո´ղ երջանիկ օրերը, բարին ու հաջողությունը լինեն ձեր մշտական ուղեկիցը: