Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
«Սիրելի՛ կանայք,
Ի սրտե շնորհավորում եմ Կանանց տոնի առթիվ:
Մարտի 8-ը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող ջանքերը համատեղելու համար։
Կարդացեք նաև
Որպես Մարդու իրավունքների պաշտպան` իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է կանանց իրավունքների պաշտպանությունը, կանանց նկատմամբ ցանկացած տեսակի բռնության կանխարգելումն ու դրա դեմ պայքարը:
Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի իրավահավասարության վրա հիմնված համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը և կանանց իրավունքների խթանմանը։
Կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը մեր երկրում պետք է շարունակական լինեն։ Այդ գործընթացի հաջող իրականացման համար չափազանց կարևոր է կարծրատիպերի հաղթահարումը, հավասար հնարավորությունների ստեղծումը, որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցության ապահովումը, հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժի խթանումը:
Սիրելի՛ կանայք,
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ»:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ