ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոն, դոցենտ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանում մի հեղափոխական ուրվական է շրջում՝ միասնական բուհական կրթություն անվամբ, որը գերանդիով միավորելու է բոլոր բուհերը և ակադեմիական, գիտահետազոտական հաստատությունները, կենտրոնները։ Միով բանիվ՝ բոլորը մի տանիքի տակ, մի վերմակով, որքան քիչ, այնքան՝ բարորակ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայտնի է այն 5 ուղղությունների ամբողջական ցանկը, որի հիման վրա իրականացվելու է բուհերի բարորակում-խոշորացում ծրագիրը: Հայաստանում կլինեն բուհական կրթության 5 ուղղություններ՝ հետևյալ բաշխմամբ: Ի սարսափ եւ ահաբեկումն։
«Արվեստների» ուղղություն
1․ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը,
Կարդացեք նաև
2․ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան,
3․ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան,
4․ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը
5․ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը,
6․ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։
Հայաստանն ունենալու է մեկ «Կրթական» բուհ, որի մեջ կմտնեն
1 Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը,
2 Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը,
3 Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան։
Բժշկական ուղղությունը կմիավորի 3 կառույցների
1․ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը,
2․ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը,
3 ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը։
«Դասական» ուղղության մեջ կմիավորվեն՝
1․ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը,
2․ Երևանի պետական համալսարանը,
3․ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը,
4․ ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը,
5․ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը,
6․ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը,
7․ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը,
8․ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը,
9․ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը,
10․ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը,
11․ ՀՀ պետական կառավարման ակադեմիան։
Ամենաներառականը թերեւս «Տեխնոլոգիական» ուղղությունն է: Այստեղ կմիավորվեն.
1․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը,
2․ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը,
3․ ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտը,
4․ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը
5․ ՀՀ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ-ը,
6 ․ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվ.ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը,
7․ ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը,
8․ ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը,
9․ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը,
10․ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը,
11․ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը,
12․ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը,
13․ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը,
14․ ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը,
15․ ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոն,
16․ ՀՀ ԷՆ Երկրագործության գիտական կենտրոնը,
17․ ՀՀ ԷՆ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը,
18․ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանը,
19․ Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնը,
20․ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը,
21․ Գիտուժ նախաձեռնությունը (հավանաբար),
22․ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) (հավանաբար)։
Իսկ երկու կառույցի հարցում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարար Ժաննա Անդրեասյանը չի կողմնորոշվել: Դեռ հայտնի չէ, թե «Տեխնոլոգիական» թե «Դասական» ուղղության մեջ կմտնեն
ՀՀ Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան եւ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը: