Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Մարտի 8-ի առթիվ.
«Շնորհավորում և ջերմ բարեմաղթանքներս եմ հղում Կանանց տոնի առթիվ:
Որպես հոգատարության ու համբերատարության, իմաստնության ու խելամտության յուրահատուկ խորհրդանիշ և մեր ազգային ավանդույթների իրական կրող՝ հայ կինը եղել և մնում է մեր ընտանիքների ամրության ու ջերմության անխոնջ պահապանը:
Առողջություն, խաղաղություն և ամենայն բարիք բոլորիդ և ձեր ընտանիքներին, սիրելի մայրեր և քույրեր, դուստրեր և տատիկներ։ Երջանկություն, շենություն ու հաջողություն ձեր օջախներին»: