ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը 24TV-ի եթերում ասել է. «Սերժ Սարգսյանը, եթե օրինակ 2018-ին չառաջադրվեր, Նիկոլ Փաշինյանը հիմա կկանգներ, կասեր՝ դե գիտեր, որ արհավիրք ա լինելու, դրա համար չառաջադրվեց»:
«ՉԻ». Դե, հաշվի առնելով, թե Նիկոլ Փաշինյանը վերջին տարիների իր աղետներն ինչպես է փորձել նախկինների ժառանգություն համարել, նման մի բան հաստատ կասեր, բայց ինքը Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ արդեն հայտարարել էր, որ արհավիրք է լինելու:
Հիշո՞ւմ եք, 2016-ի ամռանը Խորենացի փողոցում Փաշինյանի ելույթը: Այնտեղ մարդը պարզ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը հակված է ընդունել Լավրովի պլանը, իսկ դա բերելու է Հայաստանի ու Արցախի կապիտուլյացիային: Այսինքն՝ արհավիրք է լինելու:
Ու 2018-ի հեղափոխության պատճառներից մեկն էլ դա էր, որ իբր գալիս է այդ արհավիրքը թույլ չտալու: Արդյունքում արհավիրքն ինքը բերեց, Արցախի կորուստն ու Հայաստանի ինքնիշխանության թուլացումն էլ հետը:
Կարդացեք նաև
Հոդվածը՝ «Չորրորդ իշխանություն»–ից