Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարժման ակցիաներին կրկին կմիանամ միայն այն ժամանակ, երբ դրա օրակարգի ու բովանդակության հետ կապված հստակեցումներ լինեն»․ «Ժողովուրդ»

Մարտ 08,2024 10:49

Ընդդիմադիր շարժման ներսում տարաձայնություններ կան. հանրահավաք՝ առանց օրակարգի: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձեւավորված «Միասին» այլընտրանքային հասարակական շարժման ներսում արշալույսներն այնքան էլ հանդարտ չեն. շարժման անդամները տարաձայնություններ ունեն իրար հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շարժման անդամները տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի շուրջ: Խոսքը, մասնավորապես, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի եւ ՍԴԿ նախագահ Արամ Սարգսյանի մասին է, որոնք լուրջ տարաձայնություն են ունեցել՝ շարժման օրակարգի ու բովանդակության հետ կապված:

Բանն այն է, որ Էդգար Ղազարյանը Սարգսյանին ասել է, որ նմանատիպ ակցիաներն ու նույնաբովանդակ ելույթներն անիմաստ են, միայն մսխում են հանրային ռեսուրսը, ու պետք է նոր քայլեր ձեռնարկել:

Արամ Սարգսյանը, սակայն, համաձայն չի եղել նրա հետ, ինչից հետո, կարելի է ասել, շարժման անդամների ճանապարհները բաժանվել են։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Էդգար Ղազարյանի հետ՝ պարզելու՝ ինչ տարաձայնություններ են ունեցել Արամ Սարգսյանի հետ, ու ինչու չի մասնակցում շարժման ակցիաներին։ Վերջինս չցանկացավ փակագծեր բացել, միայն նշեց. «Շարժման ակցիաներին կրկին կմիանամ միայն այն ժամանակ, երբ դրա օրակարգի ու բովանդակության հետ կապված հստակեցումներ լինեն»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031