Համացանցում ակտիվ քննարկում են կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպը. մի քաղաքացի բենզին էր լցրել իր վրա և ցանկանում էր կրակը վառել: Քաղաքացու ինքնահրկիզումը փորձել է կանխել ոստիկանը, որի բերանին վառած ծխախոտ կար:
«ՉԻ». Այ բալամ, ինչի՞ ետևից եք ընկել: Հանգիստ եղեք, ոչ մի բան էլ չէր լինելու:
Նախ, Հայաստանում վաճառվող բենզինը այնքան էլ որակով չէ, հետը ջուր են խառնում, դժվար կպներ:
Երկրորդ. Հայաստանում վաճառվող սիգարետներն էլ են անորակ, որ չքաշես, վռազ մարում են:
Կարդացեք նաև
Ըհը, տեսանյութից էլ է դա երևում: Այնպես որ, չկա չարիք առանց բարիքի: Որակյալ լինեին, հրդեհն անխուսափելի էր:
Իսկ այդ ոստիկանը հաստատ պատմության մեջ կմտնի. մի օրվա մեջ նրան համ կպարգևատրեն քաղաքացուն փրկելու համար, համ էլ կտուգանեն հանրային վայրում ծխելու համար:
Հոդվածը՝ «Չորրորդ իշխանություն»–ից