Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստ է, որ «Սաշիկի գործակիցը» չեզոքացված է, սակայն ներդրումների հոսքն էլ չի աճել․ «Հրապարակ»

Մարտ 08,2024 10:26

2016 թվականի հոկտեմբերյան մի օր Նիկոլ Փաշինյանն ամբիոնից ելույթ է ունենում (այսօրվա ընդդիմությունից նման մի ելույթ լսելու կարոտ մնացինք մենք) եւ ասում է․ «Երբ որ էստեղ խոսում են, թե ինչու Հայաստան ներդրում չի գալիս, եւ խոսում են ինչ-որ գործակիցների մասին, մոռանում են ամենակարեւորի մասին, ասել եմ՝ եթե ուրիշ երկրներում կարեւոր է Դոու Ջոնսի կամ Նազդակի գործակիցը, ՀՀ-ում վճռականը Սաշիկի գործակիցն է։ Ընդ որում՝ սա ոչ միայն վերաբերում է կոնկրետ անձի, այլ էն համակարգին, էն տնտեսական շահերին, որ մշտապես ներկայացված են ԱԺ-ում եւ իշխանության մեջ։ Հիմա պատրաստվո՞ւմ է արդյոք Կարեն Կարապետյանի կառավարությունը որեւէ բան անել Սաշիկի գործակիցը որեւէ ձեւով չեզոքացնելու համար»։

Խոսքը, բնականաբար, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկի մասին է, որը «50/50 փայ էր մտնում» բոլոր բիզնեսներում եւ, ըստ Փաշինյանի, խանգարում, որ Հայաստան ներդրումներ գան։ Ճիշտ է՝ 2018-ից հետո ողջ պետական համակարգն աշխատեց, որ Սաշիկի 50 տոկոսները հայտնաբերի, եւ ոչ մի հաջողություն չունեցավ, բայց փաստ է, որ «Սաշիկի գործակիցը» չեզոքացված է, սակայն ներդրումների հոսքն էլ կարծես չի աճել։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031