«Մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք զրոյից սովորում ենք, բայց զրոյից սովորելու պլան էլ պետք է ունենալ՝ ո՞նց ենք սովորելու», կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Պահո, փաստորեն դպրոցաշինությունն էլ է սկսում սեփական կետից։ Չէ, այն, որ մինչև 2018 թվականը Հայաստանում կառուցվածները կամ դպրոցներ չեն եղել, կամ այլմոլորակայիններն են կառուցել՝ հասկանալի է, բայց համաձայնվեք՝ մի քիչ վախենալու է, երբ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բան զրոյական կետից է սկսում։
Ամենայն հավանականությամբ՝ այսուհետ Հայաստանում կառուցվելիք դպրոցները կհամապատասխանեն հետևյալ չափորոշիչներին․ բոլոր դասասենյակները կունենան բացառապես եվրոպատուհաններ (արտադրված Թուրքիայում) և կբացվեն միայն դեպի Արագած լեռը, «փառքի անկյունում» կախված կլինեն տվյալ համայնքի ամենամեծ հարկատուների լուսանկարները, ճաշարաններում կվաճառվի միայն «Բջնի» կամ «Սիլ» (որովհետև Ջերմուկը վիճելի տարածք է), ռազմագիտության դասաժամերին կփոխարինեն ադրբեջաներենի ինտենսիվ դասընթացները, և այլն։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»–ում