Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ վերաբերում է գնահատող դատողություններին, ապա յուրաքանչյուր անձ ժողովրդավար հասարակարգում կարող է հնարավորություն ունենալ օգտվել իր կարծիք արտահայտելու իրավունքից ամբողջ ծավալով. Զարուհի Նախշքարյան

Մարտ 07,2024 22:50

Հայաստանյան դատարաններից քաղաքացիական գործերով որպես փաստաբան մասնակցելիս միշտ բավականություն եմ ստանում` անկախ նրանից, թե ով է նախագահում: «Խաչատուր Սուքիասյանն ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի» գործով դատական նիստից հետո  այսօր լրագրողներին ասաց պատասխանող կողմի ներկայացուցիչ՝ Զարուհի Նախշքարյանը:

«Իմ համոզմամբ՝ հայցը ամբողջ ծավալով անհիմն է, իմ առարկությունները շարադրել եմ 17 էջով: Մենք չենք վիճարկում, որ ելույթը հրապարակային տեղի  է  ունեցել, ինչ վերաբերում է գնահատող դատողություններին, ապա յուրաքանչյուր անձ ժողովրդավար հասարակարգում կարող է հնարավորություն ունենալ օգտվել իր կարծիք արտահայտելու իրավունքից ամբողջ ծավալով՝ անկախ այս կամ  այն քաղաքական գործչի ցանկությունից, համաձայնությունից, ինչից եւ օգտվել է Սաղաթելյանը: Երեք դրվագով որպես վիրավորանք պատասխանատվության միջոց է հայցվում եւս երեք դրվագով՝ զրպարտության մասով:

Մենք վստահաբար կարող ենք պնդել՝ բոլոր դրվագներով բավարար հիմնավորում չենք տեսնում, որ նույնիսկ դա քննարկման առարկա դարձնեին»,- ասաց Նախշքարյանը:

Հիշեցնենք, որ գործարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայց է ներկայացրել ընդդեմ հանրային գործիչ Սաղաթելյանի,  իր պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի, վիրավորանքի փոխհատուցման և հրապարակային ներողության պահանջով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031