Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու արդարադատության նախարար ես, թե՞ վերջին քրեական հանցագործը»․ Պարույր Հայրիկյան

Մարտ 07,2024 21:21

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր պետք է հանդիպեր արդարադատության նախարարության ներկայացուցչի հետ՝ նախարարությանը փոխանցելու իր հեղինակած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։

«Այսօր մենք արդարադատության նախարարության հետ պայմանավորվել ենք, իրենք զանգահարեցին, ասացին՝ ինչ թյուրիմացություն ու թյուրընկալում որ եղել է, մենք պատրաստ ենք դրանք վերանայել ու ճշտել, խնդրում ենք, ձեզ հարմար ժամ ասեք, եւ մենք կընդունենք փաստաթղթեր։ Ես ներկայացնում եմ այն հայեցակարգը, որի համար իրենք 4 տարի աշխատեցին ու չկարողացան անել։ Սահմանադրական բարեփոխում են սկսում՝ առանց հասկանալու, որ պետք է հայեցակարգ ունենան, որ հետո ձեռնամուխ լինեն այդ գործին։ Եվ նրանք քաղաքական ու պետական գործիչներ են։ 2020 թվականից մինչեւ 2024 թվականը վատնեցին, ներպետական ծախսագումար կորզեցին՝ ավելի քան 200 մլն դրամ գումար եւ ոչինչ չարեցին։ Ինձ մոտ մեր 10 կուսակցությունների կողմից նախկինում ներկայացված հայեցակարգն է, որը կրկին պետք է փոխանցենք նախարարությանը»,- այսօր արդարադատության նախարարության շենքի մոտ հայտարարեց Պարույր Հայրիկյանը։

Չնայած նախարարությունում 17։30-ին հանդիպում էին խոստացել, բայց այդպես էլ ոչ ոք չմոտեցավ Պարույր Հայրիկյանին ու նրան ուղեկցողներին։

Պարույր Հայրիկյանը հայտարարեց․ «Մենք պայմանավորվել էինք, որ պետք է հանդիպենք արդարադատության նախարարության պատասխանատուների հետ եւ փոխանցենք փաստաթուղթ։ Սա այն փաստաթուղթն է, որ անբանները չորս տարի պետությունից աշխատավարձ չստանալով՝ չմշակեցին։ Դուք ժողովրդի հաշվին ձեր վզերը հաստացնելով, ձեր իսկ ժամադրություններից եք հրաժարվում, գող, սիրտը դող։ Չորս տարվա ընթացքում չկարողացաք չորս էջ գրել, հիմա բերել տալիս ենք ձեզ, դուք թաքնվում եք պատերի հետեւում, բա ձեր խղճի դեմ ինչպե՞ս եք թաքնվելու, ձեր երեխաների դառը ճակատագրի դեմ ինչպե՞ս եք արդարանալու․․․ Դու արդարադատության նախարար ես, թե՞ վերջին քրեական հանցագործը, իրավական նորմատիվ ակտը պետք է ժամկետում կատարվի։ Չկատարվեց, դադարեցվում է իր գործունեությունը։ Դուք անգամ իմ խոսքերին էլ արժանի չեք, այստեղ ներկա գտնվող մարդկանց նույնիսկ հայացքին արժանի չեք»։

Հայրիկյանը հայեցկարգը հանձնեց նախարարությանը՝ նախազգուշացնելով․ «Դե համարձակվեք երկու շաբաթից չարձագանքեք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031