Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամ Բաքոյան. «Մեր հանձնաժողովը ջանքեր կուղղի՝ խորացնելու երկխոսությունը քաղաքացիական հկ-ների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների եւ բռնի տեղահանված անձանց հետ»

Մարտ 07,2024 21:01

Մարդու իրավունքներին վերաբերող թեմատիկ զրույց-քննարկումն արդեն դարձել է կանոնավոր եւ պահանջված ձեւաչափ, որը հնարավորություն է տալիս վեր հանել խնդիրները, քննարկել դրանք եւ համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ. ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ ողջունելով ՄԱԿ-ի զարգացման` «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի նախաձեռնած քննարկման մասնակիցներին:

Հյուրերին նաեւ ողջունել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ կարեւորելով նրանց մասնակցությունն այս քննարկմանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է «Մարդու իրավունքներ, էթիկա. ատելության խոսքի եւ ապատեղեկատվության ազդեցությունը» թեման:

Մասնակիցները խոսել են նաեւ խորհրդարանական էթիկայի եւ վարքագծի կանոններին, Հայաստանի օրենսդրությունում ատելության խոսքի կարգավորմանը, ատելության խոսքը կարգավորելիս ուղղորդված եւ հավասարակշռված մոտեցում կիրառելու անհրաժեշտությանը վերաբերող թեմաների մասին:

Փորձագետները ներկայացրել են կարծիքներ, իրականացված հետազոտությունների արդյունքները:

Հանդիպմանը ներկա պատգամավորները հարցեր են ուղղել բանախոսներին, հնչեցրել կարծիքներ, առաջարկներ ներկայացրել խնդիրների լուծման վերաբերյալ:

Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն  է հայտնել քննարկման կազմակերպման համար: Նա նշել է, որ նմանատիպ քննարկումները կարող են կանոնավոր բնույթ կրել: «Մեր հանձնաժողովն իր բոլոր ջանքերը կուղղի՝ համագործակցելու պատգամավորների հետ առկա խնդիրների շուրջ, խորացնելու երկխոսությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, անկախ մասնագետների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների եւ բռնի տեղահանված անձանց հետ՝ բարելավելու օրենսդրական կարգավորումները, ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ դրանից դուրս», – եզրափակելով քննարկումները՝ նշել է Ռուստամ Բաքոյանը:

Քննարկումը տեղի է ունեցել մարտի 7-ին՝ ՄԱԶԾ-ի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի կողմից Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի ինստիտուտի (ՌՎԻ) հետ համագործակցությամբ:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031