Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի կատարած հանցագործությունների ծանր բնույթը՝ նա անհապաղ պետք է կալանավորվի»․ Էդգար Ղազարյան

Մարտ 07,2024 20:30

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ու այլ գործիչներ Գլխավոր դատախազության շենքի մոտ այսօր պահանջեցին ձերբակալել Նիկոլ Փաշինյանին։ Պարույր Հայրիկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, որ Փաշինյանը ձախողել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը։

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը դատախազության շենքի մոտ հայտարարեց, որ այս առիթը հարմար հնարավորություն է՝ վերհիշելու եւ բարձրաձայնելու բոլոր այն ենթադրյալ հանցագործությունները, որոնք կատարել է հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամին եւ ազատության մեջ գտնվող ամենավտանգավոր հանցագործը՝ Նիկոլ Փաշինյանը։

«Նիկոլ Փաշինյանը հսկայական հանցագործություններ է կատարել մեր պետության ու ժողովրդի դեմ՝ գերազանցելով իր լիազորությունները։ Նա իրավասություն չուներ ստորագրելու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, սակայն ստորագրել է այդ փաստաթուղթը եւ Արցախի Հանրապետության իրավազորության ներքո գտնվող հսկայական տարածքներ՝ առանց Արցախի իշխանությունների եւ Արցախի ժողովրդի կարծիքը հարցնելու, հանձնել է ադրբեջանական տնօրինմանը։ Նա դրանից հետո իրականացրել է այլ բազմաթիվ հանցագործություններ,այդ թվում՝ պետական դավաճանություն, որն օրենքով նկարագրվում է իբրեւ թշնամու կողմն անցնելը եւ թշնամուն պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ տրամադրելը։ Եվ Նիկոլ Փաշինյանը, եւ ԱԱԾ-ն բազմիցս պաշտոնական հայտարարություններով ու հաղորդագրություններով խոստովանել են,որ Ադրբեջանին են փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, որոնք ռազմական բնույթի հույժ գաղտնի տեղեկություններ են։ Պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները թշնամուն փոխանցելը Քրեական օրենսգրքով նկարագրվում է իբրեւ պետական դավաճանություն»,- ասաց նա։

Էդգար Ղազարյանը նշեց, որ պետական դավաճանություն է նաեւ թշնամու կողմն անցնելը։ Այսինքն՝ նրա կուսակցությունն ստացել է ժողովրդի վստահությունը, իշխանությունը՝ իրագործելու ոչ թե Իլհամ Ալիեւի պահանջները, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական խոստումները։

Իսկ այդ խոստումները եւ նրա այսօրվա գործունեությունը իրար հետ բացարձակապես որեւէ առնչություն չունեն։ «Այսինքն՝ նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» պայմանական անունը կրող կազմակերպված հանցավոր խումբը խաբեությամբ տիրացել է մեր ժողովրդի օրինական իշխանությանը եւ այդ իշխանությունը չարամտորեն ծառայեցնում է ՀՀ եւ հայ ժողովրդի դեմ թշնամաբար տրամադրված պետությունների շահերին։ Դա ուղիղ հանցագործություն է, որի համար նա պետք է պատասխանատվության ենթարկվի։

Քրեական օրենսգիրքը նախատեսում է նաեւ հոդվածներ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ հայտարարությունների եւ դրանով պայմանավորված գործողությունների իրականացման համար։ Այս պահին ադրբեջանական ուժերը ներխուժել են ՀՀ տարածք, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի քայլ չի ձեռնարկում ՀՀ ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունն ապահովելու ուղղությամբ։ Սա իր հերթին պետական հանցագործություն է։ Անհրաժեշտ է, որպեսզի գլխավոր դատախազը բոլոր այս ենթադրյալ հանցագործություններով նախաձեռնի քրեական վարույթներ, դրանցում որպես մեղադրյալ ներգրավի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Եվ հաշվի առնելով նրա կատարած հանցագործությունների ծանր բնույթը, վտանգավորության աստիճանը, ինչպես նաեւ իր ազատության մեջ գտնվելու վտանգավորության աստիճանը, որը ծնում է նոր, առավել ծանր հանցագործություններ, անհապաղ պետք է միջնորդություն ներկայացվի դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Ի դեպ, Հայաստանի վարչապետը եւ կառավարության մյուս անդամները չեն օգտվում անձեռնմխելիության իրավունքից, այսինքն՝ այդ որոշումը կարող է կայացվել անմիջապես, առանց Ազգային ժողովի համաձայնության»,- հայտարարեց Էդգար Ղազարյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031