Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք հիմա կարաք իմ աչքերի մեջ նայեք, ասեք՝ դուք մտածում եք, որ ես պիտի գնամ Ժնեւ ու փախնե՞մ, չէ լո՞ւրջ». Լեւոն Քոչարյան

Մարտ 07,2024 19:00

Ինչպես տեղեկացրել ենք, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի խափանման միջոց երկրից չբացակայելու արգելքը վերացնելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Լեւոն Քոչարյանի ու Սերգեյ Ասատուրովին մեղադրանք է ներկայացվել ոստիկանության ծառայողների օրինական գործողությանը միջամտելու եւ բռնություն գործադրելու համար։

Չնայած մեկ շաբաթ առաջ էր նույն դատավորը քննարկել խափանման միջոցի հարցը ու թողել այն անփոփոխ, բայց Լեւոն Քոչարյանի պաշտպանները հայտնեցին, որ նոր էական հանգամանք կա՝ Լեւոն Քոչարյանն ընդգրկվել է Միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում, կա ԱԺ նախագահի կարգադրություն, նա Ժնեւում պետք է ներկայացնի հայ ժողովրդի խոսքը, ցանկությունը, ուստի միջնորդեցին արգելքը հանել գոնե ժամանակավորապես: Մեղադրող կողմն ասաց, որ իսկապես կա ԱԺ նախագահի նոր կարգադրություն, մարտի 4-ին է այն եղել ու նոր հանգամանք է, բայց արդյոք դա էակա՞ն հանգամանք է՝ պետք է քննարկվի: Բացի այդ, նույն դատավորը մեկ շաբաթ առաջ խափանման միջոցը նույնը թողնելու որոշման հիմքում դրել է փախուստը կանխելու նպատակը, հիմա ի՞նչ է փոխվել այդ առումով. «Ձեր որոշումը կայացնելուց հետո մի հատ նոր փաստական տվյալ է ի հայտ եկել, որը պաշտպանական կողմը շահարկում է»:

Մեղադրանքի կողմն առաջարկեց միջնորդությունը թողնել առանց քննության:

Լեւոն Քոչարյանը հայտարարեց. «Գաղտնիք չէ, որ իմ դեմ այս գործն ունի քաղաքական բնույթ, նույնն էլ վերաբերում է ընտրված խափանման միջոցին: Անցած դատական նիստին դատախազ պարոն Դանիելյանն ասում էր, որ հիմնավորված է խափանման միջոցը, քանի անգամ խնդրեցի, որ գոնե մեկ հիմք բերեն՝ զրո բացատրություն: Իսկ հիմա արդեն իրենք հղում են անում ձեր կայացրած որոշման վրա, ասում են՝ այ դուք եք ասել, որ չի կարող այսպես լինել, դուք եք որոշում կայացրել: Երբ որ մի պրոցեսի մեջ բարոյականությունը դուրս է գալիս, հայտնվում ենք այս վիճակում: Դուք հիմա կարաք իմ աչքերի մեջ նայեք, ասեք՝ դուք մտածում եք, որ ես պիտի գնամ Ժնեւ ու փախնե՞մ, չէ լո՞ւրջ: Ընդհանուր էս ամեն ինչը հիշեցնում է շատ բան, բայց ոչ դատական նիստ ու օրենք: Բոլորին էլ շատ հասկանալի է, ով ինչ-որ չափով ունի իրավագիտակցություն, ով ունի աչքեր, լսելու ունակություն»:

Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանն ասաց. «ԱԺ նախագահն արձակել է իրավական ակտ՝ կարգադրություն, ո՞նց կարող է դա նոր էական հանգամանք չլինել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031