Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը բացահայտել է ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված, առանց որևէ մակնշման, սպիտակ տուփերով ծխախոտային արտադրանքների վաճառքի նոր դեպքեր

Մարտ 07,2024 18:50

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր լիազորությունների շրջանակում ամենօրյա հսկողական աշխատանքներ է իրականացնում չդրոշմավորված, այդ թվում առանց նշագրման, սպիտակ տուփերով սիգարետներ արտադրողներին և վաճառողներին բացահայտելու ուղղությամբ։ Նշված ծխախոտային արտադրանքները հիմնականում իրացվում են սոցիալական ցանցերի և առևտրի էլեկտրոնային հարթակների՝ մասնավորապես, Facebook-ի, Tik Tok-ի, Instagram-ի, List.am-ի միջոցով:

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, ծածկագրված եղանակով իրականացված «հսկիչ-գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, ՀՀ տարածքում բացահայտել են ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված, առանց որևէ մակնշման, սպիտակ տուփերով ծխախոտային արտադրանքների վաճառքի նոր դեպքեր։ Մասնավորապես, 2024-ի մարտի 5-ին և 7-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում Մասիս և Երևան քաղաքների բնակիչներ Է․Մ-ից և  Ս․ Մ-ից կատարված հսկիչ գնումներով արձանագրվել են շուրջ 4200 տուփ ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված, առանց որևէ մակնշման, սպիտակ տուփերով ծխախոտային արտադրանքների վաճառքի դեպքեր։

Հիշեցնենք, որ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արգելվում է առանց մակնշման ծխախոտային արտադրատեսակների շրջանառությունը, հետևաբար նշված արարքի համար ՀՀ հարկային օրենսգրքի 409-րդ հոդվածի հատկանիշներով սահմանված է պատասխանատվություն  իրացման շրջանառության 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան տասը միլիոն դրամը:

Նշված արարքի համար սահմանված է նաև պատասխանատվություն  ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի հատկանիշներով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ հանցավոր շղթաներում ներգրավված բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է չզբաղվել ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված, առանց որևէ մակնշման, սպիտակ տուփերով ծխախոտային արտադրանքների վաճառքով, այլապես բոլոր դեպքերը բացահայտվելու են, իսկ նման գործունեություն իրականացնողները կենթարկվեն քրեական և վարչական պատասխանատվության։

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031