Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ ՀՀ ԳԽ վերապահումները ԱՊՀ չեն ներկայացվել. Radar Armenia

Մարտ 07,2024 17:35

Radar Armenia. Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի շրջանակներում Ադրբեջանից պնդումներ են հնչում, որ Հայաստանի ԱԺ-ն պետք է չեղարկի 1992թ. ՀՀ ԳԽ կողմից ընդունված վերապայմանները։ Այս համատեքստում ադրբեջանական կողմը նաև փորձում է արժեզրկել Ալմա Աթայի հռչակագիրը՝ այն երկու երկրների հարաբերությունների հիմքում չդնելու նպատակով և որպես պատրվակ մատնանշելով նաև ՀՀ ԳԽ վավերապայմանները։

Այդ կապակցությամբ Radar Armenia-ն Հայաստանի ԱԳ նախարարությունից փորձել է պարզել, թե արդյո՞ք Հայաստանը ԱՊՀ է ներկայացրել Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ ՀՀ Գերագույն խորհրդի վերապահումները։

Արտգործնախարարությունից պատասխանել են, որ ՀՀ-ն 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրել է առանց վերապահումների։ Նախարարությունից մանրամասնել են, որ ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1992թ. դեկտեմբերի 8-ի «1991թ. դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի կողմից ստորագրված Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագրի վավերացման մասին» որոշմամբ՝ «ԳԽ կողմից ձևակերպվել են վերապահումներ, որոնց առնչությամբ առկա չէ տեղեկատվություն՝ պայմանավորվող մյուս պետություններին ծանուցելու վերաբերյալ»։

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031