Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հայտնվել է կառավարման լրջագույն ճգնաժամի մեջ, ինչը հանգեցրել է գործունեության խաթարմանը. բաց նամակ

Մարտ 07,2024 17:21

Բաց նամակ  ՀՀ կառավարությանը

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Մեծարգո պարոն վարչապետ,
Հարգելի պարոնայք և տիկնայք նախարարներ,
Ցավով ենք նշում, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ՀԿ-ն (ՀԿԽԸ) հայտնվել է կառավարման լրջագույն ճգնաժամի մեջ, ինչը հանգեցրել է Ազգային ընկերության գործունեության խաթարմանը։

Պետք է նշել, որ ՀԿԽԸ-ն երկար ու ձիգ տարիներ կանգնած է եղել պետության կողքին՝ տանելով մարդասիրական ոլորտում իր աջակցող դերը, գործադիր մարմնի անթերի աշխատանքի շնորհիվ վաստակելով գործընկերների վստահությունը, ինչի շնորհիվ կարողացել է սատար կանգնել պետական մարմիններին աղետների ու ճգնաժամերի ժամանակ։

Դրա մասին են վկայում նաև վերջին 4 տարիների ընթացքում տեղի ունեցած աղետներին ՀԿԽԸ արագ և մասնագիտացված արձագանքները։

Համոզված ենք տեղեկացված եք, որ ս․թ․ փետրվարի 15-ին տեղի է ունեցել ՀԿԽԸ արտահերթ 28-րդ համագումարը, որի ընթացքում դադարեցվել են ՀԿԽԸ նախկին նախագահության անդամների լիազորությունները, ընտրվել է նոր նախագահ և նոր նախագահության կազմ։

Մինչ այդ՝ 02․02․2024թ․-ին, նախկին նախագահ Մխիթար Մնացականյանը, չհամակերպվելով այն փաստի հետ, որ ՀԿԽԸ կանոնադրության համաձայն, այլևս հնարավորություն չունի նախագահ ընտրվելու, և որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը չի կարողանալու դարձնել իր ընտանիքի սեփականությունը, ՀԿԽԸ նախագահության նիստին ապօրինաբար նշանակվեց նախագահի պաշտոնակատար, որի իրավունքը չուներ։

Որից հետո, ՀՀ օրենսդրության և ՀԿԽԸ  կանոնադրության կոպիտ խախտմամբ նշանակված և ՀՀ  ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում որպես Կազմակերպության գլխավոր քարտուղար գրանցված Արթուր Արիստակեսյանի հետ աշխատելն անհնարին  համարեցին ՀԿԽԸ 9 բաժիններից 8-ի ղեկավարները, կենտրոնական գրասենյակի անձնակազմի մեծ մասը, ինչպես նաև 12 մարզային և տարածքային մասնաճյուղերից 9-ի նախագահները և նախագահությունները, համապատասխան համայնքային մասնաճյուղերի անդամներն ու կամավորները։ Արդյունքում անձնակազմի մի մասը օրենքի խախտմամբ ազատվել է աշխատանքից։

ՀԿԽԸ կառավարման այս լրջագույն ճգնաժամի, ինչպես նաև 28-րդ արտահերթ համագումարի և դրա արդյունքների մասին տեղյակ են ՀԿԽԸ բոլոր համագործակից կողմերը, այդ թվում՝ ՀՀ պետական կառավարման մարմինները, միջազգային դոնոր կազմակերպությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժման ֆեդերացիան։ Սակայն, մինչ օրս, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից դրսևորած անգործությունը թույլ է տալիս ենթադրել, որ նշված անհարկի ձգձգումները հետապնդում են մեկ նպատակ՝ խուսափել կայացնել իրավաչափ որոշում։

Այս պահին ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակը զավթած,  ապօրինաբար իրենց ղեկավար հռչակած անձանց պատճառով լրջագույն վնաս է հասցվել կազմակերպության հեղինակությանը, միջազգային գործընկերների կողմից ընդհատվում է համագործակցությունը, վտանգի տակ է մարդասիրական բոլոր ծրագրերի շարունակականությունը։ Ազգային ընկերության բնականոն աշխատանքների դադարեցումը մեծ հարված է նաև մեր պետության հեղինակությանը։

Այսպիսով, դիմում ենք Ձեզ պահանջով,  իր մանդատով կառավարությանը  մարդասիրական ոլորտում  աջակցող կառույց ՀԿԽԸ-ի բնականոն գործունեությունն անհապաղ վերականգնելու և օրինականությունը հաստատելու նպատակով ձեռնարկել  գործուն քայլեր, քանի որ վտանգված է  Հայկական Կարմիր խաչի ընկերության միջոցով՝ ՀՀ խոցելի բնակչությանն ուղղված միջազգային կազմակերպությունների ահռելի ֆինանսական միջոցների և տարիների ընթացքում կայացած ծառայությունների տրամադրումը։

Այլապես ստացվում է, որ ձեր բոլորի աչքի առաջ կործանվում է կայացած Ազգային ընկերությունը, իսկ  ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալության կողմից որոշումները կայացվում են ոչ թե ՀՀ օրենքին տառին համահունչ, այլ՝ ինչ-ինչ ուժերի քմահաճույքով։ 

ՀԿԽԸ նախագահ Աննա Եղիազարյան

ՀԿԽԸ  Աղետների կառավարման բաժնի ղեկավար Լուսինե Քոչարյան

ՀԿԽԸ Երիտասարդական, կամավորության և անդամակցության բաժնի ղեկավար Կատարինե Վարդանյան

ՀԿԽԸ  Լրատվական և լուսաբանման բաժնի ղեկավար Նունե Գրիգորյան

ՀԿԽԸ  Որոնում ծառայության ղեկավար Հայարփի Կարապետյան

ՀԿԽԸ  Առաջին օգնության բաժնի ղեկավար Զարա Խուդոյան

ՀԿԽԸ  Կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար Նազելի Կիրակոսյան

ՀԿԽԸ Սոցիալ-առողջապահական բաժնի ղեկավարի փոխարինող Լուսինե Խաչատրյան

ՀԿԽԸ Միջազգային կապերի և ծրագրերի կառավարման կենտրոնի ղեկավար Մարիանա Հարությունյան

ՀԿԽԸ գլխավոր հաշվապահ Մարիամ Կնյազյան 

ՀՀ Արարատի մարզային մասնաճյուղ – նախագահ Ռիտա Մանուկյան

ՀՀ Կոտայքի մարզային մասնաճյուղ – նախագահ Արմեն Սողոմոնյան

ՀՀ Տավուշի մարզային մասնաճյուղ – նախագահ Շամիր Օրդինյան

ՀՀ Վայոց ձորի մարզային մասնաճյուղ – նախագահ Սամվել Հովհաննիսյան

ՀՀ Լոռու մարզային մասնաճյուղ – նախագահ Վլադիմիր Ղարաջյան

ՀՀ Արմավիրի մարզային մասնաճյուղ – նախագահ Արման Հովսեփյան

ՀՀ Սյունիքի մարզային մասնաճյուղ – նախագահ Աննա Առստամյան

ՀՀ Ստեփանավանի մարզային մասնաճյուղ – նախագահ Արմեն Առաքելյան

ՀՀ Արագածոտնի մարզային մասնաճյուղ – նախագահ Մերի Բեգլարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031