Գրիգոր Մինասյանը գործընկերոջը տեղեկացրել է նաև, որ Կառավարությունը հանձնառու է շարունակել իրականացնել օրենսդրական դաշտի լավարկման ու պրակտիկայի կատարելագործման հետևողական քաղաքականությունն՝ ուղղված խտրականության բացառմանը, գենդերային և ընտանեկան բռնության դեմ պայքարին։ Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ լրամշակվում է «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը, որով կնախատեսվեն խտրականության դեմ պայքարի գործուն կառուցակարգեր, ինչպես նաև ներկայացրել է նոր քրեական օրենսգրքով նախատեսված գենդերային ու ընտանեկան բռնության համար նախատեսված պատասխանատվության տեսակները։
Հելլենա Դալին անդրադարձել է ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի արդյունքներով համատեղ հայտարարությանը, որով վերահաստատվել է մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին, ատելության խոսքի դեմ պայքարում Հայաստանի և ԵՄ համատեղ հանձնառությունը։
Հանձնակատարն ընդգծել է խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության կարևորությունը, մանրամասնել ԵՄ կարգավորումներն ու հայտնել ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանն այս ուղղությամբ։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, մասնավորապես՝ իրավահավասարության ապահովմանն ուղղված կառուցակարգերին ու եվրոպական չափանիշներին համահունչ համապարփակ օրենսդրության մշակման ու դրա արդունավետ կիրառման շրջանակներում։