Առաջիկայում Հայաստանը Կիպրոսում դիվանագիտական ներկայացուցչություն կբացի։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք որոշում ունենք դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում հնարավոր ամենամոտ ապագայում։ Մեր կողմից ջանքեր չենք խնայի, որ դա արվի հենց այս տարի։ Վստահ եմ, որ ամենալուրջ դիվանագիտական պաշտոնական ներկայությունը մայրաքաղաքներում միմիայն կկարողանա խրախուսել եւ նպաստել հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսն էլ ասաց․ «Ես ցանկանում եմ ընդգծել այս զարգացման կարեւորությունը։ Այն խորհրդանշական է, բայց միեւնույն ժամանակ այն կհանդիսանա այն հարթակը, որը կբերի մեր երկկողմ համագործակցության օրակարգի էլ ավելի խորացմանն ու ամրապնդմանը։ Այն, ինչը մենք ուզում ենք։ Մենք ունենք ընդհանուր պատմություն, որտեղ կա հետապնդում, հալածանք, տեղահանում, ագրեսիայի ու բռնության զոհեր ենք։ Մենք շարունակում ենք դիմակայել, ունենք գոյաբանական սպառնալիքներ, եւ մեր երկու ժողովուրդներն էլ վերապրողներ են»,- ասաց Կոնստանտինոս Կոմբոսը։
Նա նշեց, որ շնորհակալ են Հայաստանին՝ Կիպրոսի հարցի տեւական լուծման հասնելու համար ամուր դիրքորոշում ցուցաբերելու համար։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ