Մարտի 6-ին, ժամը 12։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Զոլաքար-Վարդենիկ ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1990 թ.) և «Opel» (վարորդ՝ Ս. Փ., ծնված 1975 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Փ.-ն, Տ. Ա.-ն, Ս. Փ.-ն և Ա. Փ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ վարորդ Ս․ Փ.-ն մահացել է, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր։
Կարդացեք նաև
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները։
ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն