Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի դիմում անտեսված չէ». ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հատուկ ուշադրություն պահանջող խնդիրները մարզպետի տեղակալը գրանցել է անձամբ

Մարտ 07,2024 15:07

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մարտի 6֊ին հերթական հանդիպումներն է ունեցել Վանաձորում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների հետ: Հանդիպումները կայացել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Հրատապ աջակցություն տեղահանված անձանց Հայաստանում» ծրագրի իրազեկման արշավի շրջանակներում, մասնակցել են նաև համայնքային պատասխանատու կառույցների ներկայացուցիչները:

– Մենք շնորհակալ ենք ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին Վանաձոր և Տաշիր համայնքներում բնակություն հաստատած ԼՂ-ից տեղահանված պարենային անապահով ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար: Ծրագիրը մեծ հնարավորություն է՝ օգնելու անապահով ընտանիքներին լուծելու իրենց ընտանիքների պարենի հրատապ կարիքները, – ասել է մարզպետի տեղակալը:

«Հրատապ աջակցություն տեղահանված անձանց Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, իրականացնում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը` համագործակցելով Վորլդ Վիժն Հայաստանի հետ, ծրագրի շահառուներն ընտրվել են տվյալ կազմակերպությունների կողմից:

Հանդիպման ընթացքում Հովհաննես Ավետիսյանը հետաքրքրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներով, կարիքներով: Ներկայացրել է պետական սոցիալական աջակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը, այդ ծրագրերում վերջերս տեղի ունեցած փոփոխությունները և լրացումները, որոնք նախատեսված են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության համար:
– Լոռու մարզպետի աշխատակազմը մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ և յուրաքանչյուր պատասխանատու կառույց իր ամենօրյա աշխատանքով պատրաստ է օժանդակել և սեղմ ժամկետներում լուծումներ գտնել մեր հայրենակիցների խնդիրների համար: Վստահ եղեք, որ ոչ մի դիմում, ոչ մի բողոք անտեսված չէ,- ասել է Հովհաննես Ավետիսյանը:

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որտեղ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները ներկայացրել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերվել են ՄՍԾ Վանաձորի տարածքային կենտրոնի և Վանաձորի համայնքապետարանի գործառույթներին։ Հատուկ ուշադրություն պահանջող խնդիրները մարզպետի տեղակալը գրանցել է անձամբ և խոստացել հետևողական լինել դրանց լուծման գործում:

Լոռու մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031