«Ես հիմա չեմ տեսնում որեւէ հիմնավոր եւ օբյեկտիվ պատճառ, թե ինչու պետք է Լարսը փակվի: Ես որեւէ պատճառ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, եւ աշխատանքային, չեմ տեսնում»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գեւորգ Պապոյանը` պատասխանելով հարցին՝ եթե ՌԴ-ն որոշի Լարսը փակել օրինակ մեկ ամսով, ՀՀ կառավարությունը դրան ի՞նչ այլընտրանք ունի։
Լրագրողները որպես հիմնավորում ներկայացրեցին հայ-ռուսական լարված հարաբերությունները, հիշեցրեցին ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից հանելու Հայաստանի պահանջը։ Պապոյանն ի պատասխան ասաց․ «Դուք կարծում եք, որ դա հիմնավոր պատճա՞ռ է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ