Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ
Պատմությունը կրկնվում է, վանդալները քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն։ Թուրքը մնում է թուրք, ու իր թրքությունն է անում, Իվանյանում վանդալիզմի է ենթարկվել խաչքարը։
Ժամանակին մենք անդրադարձել էինք Իվանյան գյուղում կանգնեցված խաչքարին, նրա նախապատմությանն ու խորհրդին։ Հղումը ստորև․
Երբ 1920-ին` հայ-ադրբեջանական (թաթարական) բախումների ժամանակ, Խոջալուն կրկին բնակեցվում է: Բնակավայրի արեւմտյան մասում հաստատվում են Բերդաձորից (Ղարաղշլաղ), Շուշիի մեծ կոտորածից փրկված հայերը, իսկ արեւելյան հատվածում բնավորվում են Եղեգնաձորից (Դարալագյազ) ու Սիսիանից փախած ադրբեջանցիները: Այս երկու հատվածները ապրում էին առանձին, բայց կրում էին նույն Խոջալու անունը եւ ենթարկվում էին նույն գյուղխորհրդին, որի նախագահներն են եղել Հովսեփ Ավագյանն ու Բախշի Սարգսյանը («Խորհրդային Ղարաբաղ», 24.10.1990):
Կարդացեք նաև
Խոջալուի հարավ-արևմտյան մասում գոյություն է ունեցել փոքրիկ հայկական գերեզմանոց /25-30 տապանաքար/, որտեղ ամփոփված են եղել Բերդաձորից այստեղ հանգրվանած հայերի աճյունները: Ինչպես վկայում են ականատեսները, Արցախյան շարժման ժամանակ, երբ հայերը ստիպված էին կրկին լքել հարազատ բնակավայրը ադրբեջանցիները քանդել են հայկական գերեզմանոցը տապանաքարերը լցրել դիմացի ձորը: Վերը նշված Բախշի Սարգսյանի ծոռ՝ Իշխան Սարգսյանը գերեզմանոցի տարածքում, որտեղ ամփոփված են նաև նրա ազգականները հիշատակի խաչքար է կանգնեցրել:
Artsakh Monuments