Կառավարության շենքի հետնամուտքի մոտ այսօր մի քաղաքացի փորձում էր ինքնահրկիզվել։
«Հեռու մնացեք, բոլորին տրաքցնելու եմ»,-բացականչում էր քաղաքացին։ Նա իր վրա բենզին լցրեց, կրակայրիչը հանեց գրպանից, սակայն ոստիկանները բռնեցին նրա ձեռքերը, կանխեցին նրա մտադրությունն ու հեռացրեցին կառավարության շենքի մոտից։
Ոստիկաններից առաջինը, որը մոտեցավ քաղաքացուն եւ փորձում էր բենզինով շիշը ձեռքից վերցնել, ծխախոտ էր ծխում։ Ապա նա վայրկյաններ անց ծխախոտը հանգցրեց։
Այս քաղաքացին ասում էր, որ ինչ-որ թղթեր է բերել Նիկոլ Փաշինյանին փոխանցելու համար։
Կարդացեք նաև
Լրագրողները ոստիկաններից մեկին հարց ուղղեցին՝ քաղաքացին մինչ ինքնահրկիզման փորձը, պարբերաբար հայտարարում էր, որ իր մոտ բենզին կա, ինչո՞ւ ոստիկանները ոչինչ չարեցին։ Ոստիկանը պատասխանեց՝ եթե ձեզ տենց բան են զգուշացրել, ինչո՞ւ տեղյակ չեք պահել։
Լրագրողները վստահեցրին, որ տեղյակ պահել են։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ