Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդքան պարապ իշխանավոր կա, թող ամեն մեկի ձեռքը մի-մի կարմիր պապկա տան, ուղարկեն ռուսաստաններ` մեզ համար շուկաներ գտնելու». «Հրապարակ»

Մարտ 07,2024 12:36

Երեկ կարտոֆիլ աճեցրած գյուղացիները փողոց էին ելել: Նրանցից մեկը մեր լրագրողի հետ զրույցում մորմոքում էր. ախր, ես Նիկոլ Փաշինյանի հետ քայլել եմ, իրեն ընտրել եմ, հետո հավատացել եմ, որ 3 միլիոն վարչապետներից մեկն եմ, ինչո՞ւ է նա ինձ մենակ թողել` իմ խնդրի հետ: 100 տոննա կարտոֆիլ ունի մարդը նկուղում, որ պետք է վաճառեր` ապրուստի փող աներ, հիմա ամեն օր այդ կարտոֆիլը նեխում է, գնող չկա: Զոլաքարցի մեր մոլորյալ հայրենակիցը խաղաղ-խելացի նկարագրում է իրավիճակը․ կաղամբն ու կարտոֆիլը հարեւան երկրներից` Իրանից, գուցե նաեւ Իրանի միջոցով Թուրքիայից, գալիս են Հայաստան ու վաճառվում սուպերմարկետների ցանցերում: Ասում է, որ լսել են` մաքսազերծում էլ չի արվում:

Արդյունքում` Գեղարքունիքում աճեցրած կարտոֆիլը չի իրացվում:

Գյուղացի մարդ է, բայց գրագետ հետեւություններ է անում, ասում է` էդքան պարապ իշխանավոր կա, թող ամեն մեկի ձեռքը մի-մի կարմիր պապկա տան, ուղարկեն ռուսաստաններ` մեզ համար շուկաներ գտնելու:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031