Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Մելիքյան․ «Սահմանը բացող լինեին, վաղուց բացած կլինեին, դա պարզ չէ՞ր»․ «Հրապարակ»

Մարտ 07,2024 12:05

Անթալիայի դիվանագիտական ֆորումին հայկական կողմից մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարարը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Այդ ֆորումի մասին զրուցել ենք ՀՀ  արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ։

– Թուրք պաշտոնյաներն Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ տգեղ հայտարարություններ էին անում, թե Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, եւ կոպտորեն խառնվում էին մեր երկրի ներքին գործերին։ Ինչի՞ մասին է դա խոսում։

– Սա խոսում է առաջին հերթին քո վարած տգետ քաղաքականության մասին, ուրիշ բան չկա։ Երբ որ դուք առավոտից երեկո խոսում եք, որ ձվերը մի զամբյուղի մեջ պետք չէ դնել, եւ ինքներդ եք տանում ու մի զամբյուղի մեջ դնում, այլեւս ձեզ խոր կախվածության մեջ եք դնում եւ արդյունքում ունենում եք սա։ Թուրքիան շատ պարզ հայտարարություն արեց Էրդողանի շուրթերով` եթե չեմ սխալվում, որ իրենք տեղյակ կպահեն իրենց ադրբեջանցի գործընկերներին, կհամաձայնեցնեն նրանց հետ։ Շատ պարզ է` սահմանի հետ կապված հարցն ավելի շատ Բաքվում է, քան թե այնտեղ։ Փաստացի ասում են՝ կբացենք այն ժամանակ, երբ բոլոր պայմանները կատարեք։ Ավելի վատ նախապայմաններ գոյություն չունեն․ սա նախապայման է, կկատարեք՝ կանենք, եւ այլն։ Կհամաձայնեցնենք, ադրբեջանցիների համար ընդունելի՞ կլինի՝ կանենք, կամ կմտածենք գոնե, եւ այլն։ Նախապայմանը պոզով-պոչո՞վ է լինում․ այս ամբողջը նախապայման է։

– Ռուբինյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ սահմանի բացմանը։

– Միշտ էլ անում են նման հայտարարություններ՝ նորություն չէ դա։ Հիմա ավելի վառ են այդ հայտարարություններն անում, ու իրենց թվում է, թե հիմա սահմանը կբացեն։ Սահմանը բացող լինեին, վաղուց բացած կլինեին, դա պարզ չէ՞ր։ Այսինքն՝ միայն Արցախը չէր, չէ՞, երբ որ Արցախից հետո գալիս են մյուս պայմանները, հիմա արդեն` Սահմանադրություն, Անկախության հռչակագիր, հետո անունների մեջ էլ բաներ փոխել, հետո՝ Արարատ։ Այս ամենը փոխկապակցված է․ եթե ուզում են, ու տալիս են, իրենք էլ անընդհատ կուզեն, պարզ չէ՞: Նրանց դեմը կանգնող չկա, դիմացը պարզ դաշտ է` էլ ինչպե՞ս ասենք։

– Փաշինյանի ու իր թիմի շտապողականությունն է հետաքրքիր, կարծես ձգտում են թակել, բացել այն դռները, որոնք ամուր փակված են։ Փորձում են Արեւմուտքի պահանջը հնարավորինս արա՞գ իրականացնել։

– Ո՞րն է Արեւմուտքի պահանջը՝ Ռուսաստանն այստեղից դուրս հանե՞լը։ Դա էլ չի ստացվելու՝ նույն անգրագիտության արդյունքում։ Չգիտեմ՝ այդ մարդիկ ինչ ձեւով են մտածում․ որ գալիս են, ճոռոմ հայտարարություններ են անում, դրա տակից ո՞վ է դուրս գալու՝ Դո՞ւք, ե՞ս, մե՞նք։ Ամեն հայտարարության տակ այնքան ռումբ կա դրված, որ չեք էլ կարող պատկերացնել։ Հո այդպես չէ՞. ոտքի վրա հայտարարություն արեցիր: Հաշվարկ ունես, ալտերնատ ունես, ունես ինչ-որ խոստումներ՝ փափուկ բարձեր, որ դրել են քո գլխի տակ, դու էլ ասում ես` ոնց որ փափուկ է այս բարձը, առանց գիտակցելու, որ այս բարձի մեջ այնքան ծակող, պայթող, վնասող էլեմենտներ կան, որ դա միայն քեզ չի վերաբերվում՝ մի ամբողջ երկրի ու մի ամբողջ ժողովրդի մասին է խոսքը գնում։

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031