ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Նիկոլ Փաշինյանի խմբակն ամեն գնով փորձում է Հայաստանը դարձնել գործիք Ռուսաստան-Արևմուտք առճակատման հարցերի լուծման ուղղությամբ. «Ցլերը քիչ էին, հիմա էլ արջի՞ն է հանում մեր դեմ»:
«ՉԻ». Դուք չգիտեք, սա խորամանկ տակտիկա է: Սկզբից ցլերին ենք կատաղեցնում, դրանք գալիս են մեզ վրա, ընթացքում արջին ենք քնից արթնացնում, սա որջից դուրս է գալիս, կատաղած գալիս, մենք ղրաղ ենք քաշվում, ու ցլերը արջի վրա են հարձակվում:
Իրենք կենաց–մահու կռիվ են տալիս: Ուղղակի այստեղ մի հատ անդուր պահ կա. այդ արջացլամարտի հաղթողը բոլոր դեպքերում մեզ վրա է հարձակվելու:
Այդ վտանգը չեզոքացնելու համար երևի պետք է չինական պանդային մեջտեղ բերել, կամ ամերիկյան բիզոնին:
Կարդացեք նաև
Մի խոսքով, մինչև աշխարհի վերջը գա, բոլոր կենդանիներին կհավաքենք Արարատ լեռան մատույցներում
Հոդվածը՝ «Չորրորդ իշխանություն»-ում: