Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան․ «Ես ձեզ ասում եմ՝ այդ տղային վերադարձնելը ճիշտ էր։ Կտտանքը կտտանքով չես չեզոքացնի»․ «Հրապարակ»

Մարտ 07,2024 10:15

Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ, գերիների վերադարձով զբաղվող փաստաբան Արտակ Զեյնալյանը, որը երկար տարիներ զբաղվել է գերիների խնդրով, համաձայն չէ «գերին միայն գերու դիմաց» ընկալմանը։ «Սրանք ոչ միայն միջազգային իրավունքի, մարդկայնության, մարդկային վերաբերմունքի նորմեր են։ Այն, որ Արդբեջանն իր մոտ ազգությամբ հայ գերիների կամ Արցախի քաղաքացի է պահում, հակաիրավական է, հակամարդկային է, եւ մենք չենք կարող նման կեցվածք դրսեւորել։ Մենք մեզ թույլ չենք տվել «լեզու» առեւանգել կամ սահմանն անցած պատահական մարդկանց առեւանգել եւ կտտանքների ենթարկել, գերիներին տանջանքների ենթարկել»,- ասում է Զեյնալյանը։ Նա հիշում է, թե ինչպես, երբ արդարադատության նախարար էր, բուժել է տվել սահմանն անցած մի ադրբեջանցի հոգեկան հիվանդի։ «4 անգամ վիրահատեցինք նրան, նա տարբեր մետաղական իրեր էր կուլ տվել, բուժեցինք ու արտահանձնեցինք։ Դրա հետ կապված՝ ես պնդեցի, որ նրան պետք է հանձնել ընտանիքի անդամներին»,- ասում է Զեյնալյանը։ Նա հասել է նրան, որ ադրբեջանցի գերուն թույլատրեն հեռախոսով խոսել իր ընտանիքի անդամների հետ։

«Առաջին անգամ ես եմ ապահովել դա։ Դա է մարդկայինը, դա ոչ թե ձերբակալվածի իրավունքների ապահովում է, այլ քո՝ որպես մարդու, մարդկային իրավունքի ապահովում»։
Բայց Ադրբեջանը մեր բոլոր գերիներին հանցագործ է անվանում, դատում, պահում բանտերում, իսկ մենք գրում ենք՝ մոլորվել է։ Ինչո՞ւ։ «Մենք չենք կարող նման պահվածք ցուցաբերել։ Իրենց կողմից տրված իրավական ձեւակերպումները հաճախ իրար բացառում են։ Կհիշեք Խծաբերդում գերի ընկած տղաներին։ Առնվազն 5-ի նկատմամբ չկար որեւէ հարկադրանքի միջոց, չկար օրինական հիմք՝ նրանց անազատության մեջ պահելու։ Այդպիսի հակասությունները բազմաթիվ են։ Ադրբեջանի ամբողջ պետական, իրավական, դատական համակարգն առոչինչ է, բայց մենք չենք կարող որեւէ մեկին, ով մոլորվել է եւ չունի թշնամանք, պահել անազատության մեջ ու կտտանքների ենթարկել։ Ես բոլոր պատերազմների վետերան եմ, մեր թիմի համար՝ իմ, Սիրանուշ Սահակյանի, հիմա էլ շարունակվում են էդ բոլոր պատերազմները, իմ տղան բանակում է ծառայում, բայց ես ձեզ ասում եմ՝ այդ տղային վերադարձնելը ճիշտ էր։ Կտտանքը կտտանքով չես չեզոքացնի»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Փիլիսոփայում ես, թե “կտտանքը կտտանքով չես չեզոքացնի”, դե ասա, բա ոնց? ես մեր գերիներին պատրաստվում ազատել։ Տեղդ տաքուկ նստել ես, իսկ մեր տղերքը բաքվի բանտերում խոշտանգվում են։ քպ-ի հետ դաշինքի մեջ ես մտել ու նրանց կատարարած ցանկացած էշություն արդարացնում ես։ Դու բոլոր իշխանությունների ժամանակ էլ պաշտոն սիրող տղա ես եղել ու կեղծ ընդդիմադիր, ինտելիգենտի դեմք ես ընդունում, պաշտոն ստանում, հետո իշխանությանը քծնում, իսկ քո հայրենասիրությունը ոչ մի անգամ չտեսանք։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031