Փաշինյանն ասում է՝ «հարկեր», ասում է՝ «հերոսը հարկատուն է», ասում է՝ բոլորը պարտադիր պիտի վճարեն հարկերը»… Սկսենք թվարկման վերջից: Իսկ ի՞նչ է, որևէ մեկը հակառա՞կն է պնդել, թե՝ «չէ՛, պետք չի հարկերը վճարել»: Կարծեք թե՝ ոչ: Չկա ու չի կարող նման բան լինել:
Երկրորդը. իսկ ի՞նչ է, որևէ մեկը հարկերը չի՞ վճարում: Եթե կան այդպիսիք, ապա դրա համար համապատասխան մարմիններ գոյություն ունեն՝ իրենց համապատասխան ստորաբաժանումներով: Ու եթե այդ մարմինները չեն կարողանում իրենց գործը հավուր պատշաճի անել, ապա դա ոչ թե մեր՝ հարկատուներիս խնդիրն է, այլ՝ պետական կառավարման ապարատի և այդ ապարատի գլխին կանգնած անձնավորության գլխացավանքն է․․․
… Ի՞նչ են անում Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած ՔՊ-ն ու կառավարությունը՝ մեր վճարած հարկերից գոյացած պետական միջոցները: Եթե կարճ ու կոնկրետ, ապա՝ մսխում են այդ միջոցները, քամուն են տալիս, ծախսում են անարդյունավետ, աննպատակ, անպատասխանատու կերպով:
Ի՞նչ են անում մեր վճարած հարկերի հաշվին: Ասենք, չզլանանք.
Կարդացեք նաև
ա) անարդարացիորեն բարձր աշխատավարձեր են ստանում,
բ) բացարձակապես չհիմնավորված պարգևավճարներ են ստանում,
գ) մեկնում են արտասահմանյան ուղևորությունների, ըստ որում՝ իրենց հետ պետական օդանավով տանելով նաև իրենց ընտանիքի անդամներին,
դ) պահում են անհիմն ուռճացված ոստիկանական ու պատժիչ մարմիններ,
ե) գնում են հարմարավետ ու թանկարժեք «պադավատներ»,
զ) կազմակերպում են տոնական «լուսավորություններ», «հրավառություններ», «տաշի-տուշիներ»,
է) կատարում են կոռուպցիոն ռիսկեր պարունակող «մեկ անձից գնումներ»,
ը) չեղած համերգի համար գումար են վճարում ինչ-որ արտասահմանյան երգչիստի,
թ) գնում են բազմամիլիոնանոց դղյակներ՝ Փարիզում ու Լոնդոնում, որպես դեսպանատուն (թե չէ, որ Փաշինյանի դեսպանը դղյակում չնստի, խանչալի քարը կընկնի, էլի) ու այսպես կարելի է շարունակել և դեռ էլի ասելու բան կլինի:
Ամենից կարևորը. մեր վճարած հարկերի հաշվին ապրողների իշխանությունը պարտավոր է իրականացնել երկրի, պետության ու բնակչության արդյունավետ պաշտպանություն, այսինքն՝ ապահովել պաշտպանվածությունն ու անվտանգությունը: Ոչ միայն չի՛ ապահովում, այլև հակառակը, իր գործունեությամբ է՛լ ավելի է վտանգում առանց այդ էլ խարխլած վիճակը:
Մեսրոպ ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում