Լրահոս
Օրվա լրահոսը

Արգամ Հովսեփյան․ «Չեմ հասկանում «բարի կամք» դրսևորել, ադրբեջանցու հանձնել Բաքվին, այն դեպքում, երբ նրանք Բաքվի բանտերում նման վերաբերմունքի չեն արժանացնում հայ պատանդներին․ «168 ժամ»

Մարտ 07,2024 08:30

Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանն ասաց, որ սխալ որոշում էր՝ ադրբեջանցի դիվերսանտին հանձնել Բաքվին ու փոխարենը գոնե մեկ հայ գերի չպահանջել ազատ արձակել։

«Ցավ եմ ապրում, որ այդ դիվերսանտ ասեմ, թե ինչ ասեմ, հենց այնպես հանձնեցին Ադրբեջանին։ Եթե հետ են տվել, գոնե մի հոգի պահանջեին վերադարձնել հայկական կողմին, գոնե մեկ ընտանիք երջանիկ կլիներ։

Ես իսկապես այս պարագայում չեմ հասկանում «բարի կամք» դրսևորել, ադրբեջանցու հանձնել Բաքվին, այն դեպքում, երբ նրանք Բաքվի բանտերում նման վերաբերմունքի չեն արժանացնում հայ պատանդներին։ Այս իշխանությունների տրամաբանությունը չեմ հասկանում»,- նշեց Արգամ Հովսեփյանը։

Ըստ զրուցակցի, եթե ադրբեջանցուն մեկ հայ գերու հետ փոխանակեին, որևէ բան չէր կարող ասել, բայց երբ Ադրբեջանի բանտերում գտնվող հայերը շարունակում են մնալ այնտեղ, իսկ ադրբեջանցուն հենց այնպես հանձնում են Բաքվին՝ տարակուսելի է և մտածելու տեղիք է տալիս։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031