Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հիշողությունը ջնջելու սեանսը

Մարտ 07,2024 10:00

Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հակաեկեղեցական շարժումն առնվազն խրախուսվում է ներկայիս իշխանության կողմից: Այդ շարժման ակտիվիստները որոշակի արտոնություններ ունեն «վերեւներում» կամ, համենայնդեպս, ակնկալում են արտոնություններ իրենց ակտիվիզմի դիմաց:

Այդ գործունեության մեջ ես տեսնում եմ ավելի խորն արմատներ, քան պարզապես Մայր Աթոռի կամ կաթողիկոսի դեմ բողոքը: Դա, ավելի շուտ, իշխանության կողմից ուղղորդված արժեքային դիրքորոշում է:

Մակերեսի վրա եղած բացատրությունը տեսանելի է. Փաշինյանի նման գործիչների համար պաշտամունքի համար այլ օբյեկտ չպիտի լինի, քան իրենց սեփական անձը: Որքան փոքր է մարդու մտահորիզոնը, այնքան մեծ է հավանականությունը, որ, որոշակի իշխանություն ստանալով, նա իրեն մեսիա է պատկերացնելու:

Բայց խորքում մեկ այլ բան կա: Եվ զուգահեռն այստեղ ոչ թե Պապ թագավորի հետ է (ո՞ւր էր, թե…), այլ 1920-30-ական թվականների բոլշեւիկների հետ: Կամ` «Սեւազգեստ մարդիկ» ֆիլմի, երբ հատուկ պատրաստված մասնագետները սարքավորումների մեկ «չխկոցով» ջնջում էին մարդկանց հիշողությունը: Բոլոր իշխանությունների երազանքն է:

«Կարմիր խունվեյբինների» եւ «ազատական ակտիվիստների» տարբերությունն իրականում այնքան էլ մեծ չէ: Երկու խումբն էլ հավատում է անխուսափելի «պայծառ ապագային», որում տեղ չի լինելու «հետամնաց նախապաշարումների» համար: Երկուսն էլ կարծում են, որ սոցիալական բարեփոխումների արդյունքում ծնվելու է «նոր մարդը» կամ «հպարտ քաղաքացին», որն իմաստուն առաջնորդների հմուտ ղեկավարությամբ ապրելու է անհոգ ու երջանիկ կյանքով:

Այդպիսով, այլ կողմնորոշիչներ, այլ «փարոսներ» մարդուն այլեւս պետք չեն լինելու: Նման մոտեցումը միանգամայն ձեռնտու է ներկա իշխանություններին նաեւ այն պատճառով, որ այդպիսի «հպարտ քաղաքացիներն» աստիճանաբար կորցնում են իրենց ազգային ինքնությունը եւ պատրաստ են իրենց անհոգ կյանքը վարել ցանկացած լծի տակ:

…Ես հույսեր եմ փայփայում, որ Կոնդը «վերակառուցելու» ընթացքում այսօրվա իշխանությունը չի քանդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին եւ տեղը «հպարտ քաղաքացու» 10 մետրանոց արձան չի դնի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ամեն ինչ ճիշտ է, բայց պետք է ավելացնել նաև այն գործոնը, որ նեղ մտահորիզոնով, ինքնահավան և արժեհամակարգից զուրկ նիկոլը պարզապես լավ “մատերիալ” է իր արտաքին տերերի ձեռքում, որոնց ծրագրերն էլ իրականացվում է “ժողովրդավարության բաստիոնում” իբր հենց “ժողովրդի կամոք”։ Իսկ եթե ժողովուրդը ցանկանա իսկական ժողովրդավարական ճանապարհով փոխել իրեն կոծանման տանող վարչապետին, ապա արտաքին տերերի կողմից դա կորակվի որպես պետական հեղաշրջման փորձ և ՀԱՊԿ-ն անմիջապես կգա փրկելու “հակառուս” նիկոլին և կապացուցի, որ ինքը “միշտ էլ կատարում է” իր պայմանագրային պարտավորությունները։ Իսկ Արևմուտքն այս անգամ կծափահարի ՀԱՊԿ-ին և կընդունի, որ այս տարածաշրջանը “նայողը” ռուսներն են։

  2. Լավատես says:

    Իբն Խալդունը (1332-1406) հայտնի արաբ մտածող, պատմաբան և պատմության ու սոցիոլոգիայի ֆիլիսոփայության հիմնադիր էր։

    Ինչո՞ւմն է հայերի այսօրվա խնդիրների լուծումը ըստ Իբն Խալդունի տեսության:

    Claude ai:
    Թեև Իբն Խալդունը straight չի անդրադարձել հայերի կոնկրետ խնդիրներին, նրա տեսությունը մի շարք օգտակար սկզբունքներ է առաջարկում, որոնք կարող են կիրառվել նաև հայ ժողովրդի համար:

    1. ‘Ասաբիյա’ – խմբային համախմբվածության և ազգային սոլիդարության ամրապնդումը
    Իբն Խալդունը շեշտում էր խմբային ‘ասաբիյա’ ուժի կարևորությունը ցանկացած հասարակության համար: Հայերի համար այս կարող է նշանակել ազգային միասնականության և ազգային նպատակների շուրջ համախմբվելու անհրաժեշտություն:

    2. Բարեվարքության և արժանիքների կարևորում
    Ըստ նրա՝ արատավոր բարոյականությունն ու կաշառակերությունը հանգեցնում են կառավարման անկմանը: Հայաստանում կարևոր է բարձր բարոյականության և արժանիքների պահպանումը հանրային կյանքում:

    3. Կրթության և գիտելիքների արժևորում
    Իբն Խալդունը շեշտում էր կրթության, գիտելիքների կուտակման նշանակությունը հասարակության առաջընթացի համար: Հայաստանում կարևոր է ներդնել լավագույն կրթական ու գիտական ծրագրեր:

    4. Հավասարակշռված տնտեսություն
    Նա ընդգծում էր հողագործության, արհեստների և առևտրի զուգակցման կարևորությունը տնտեսության համար: Հայաստանը պետք է զարգացնի հավասարակշռված տնտեսություն:

    5. Արդյունավետ և արդար կառավարում
    Ըստ Իբն Խալդունի՝ զուրկ կառավարումն ու անարդարությունը կործանարար են: Հայաստանին անհրաժեշտ է հզոր և արդար պետական համակարգ:

    Այսպիսով, թեև Իբն Խալդունը ուղղակիորեն չի անդրադարձել Հայաստանին, նրա գաղափարները կարող են ծառայել որպես ուղեցույց հայ ժողովրդի համար՝ ազգային համախմբվածություն, բարոյականություն, կրթություն, տնտեսական հավասարակշռություն և արդյունավետ կառավարում ապահովելու համար:

    • Լավատես says:

      Ի՞նչ է պետք անել նստակյացներին քոչվորներին հաղթելու համար ըստ Իբն Խալդունի տեսության:

      Claude ai:
      Իբն Խալդունը իր հայտնի «Մուքադդիմա» (Ներածություն) աշխատությունում զարգացրել է քոչվորական և քաղաքակրթական հասարակությունների մասին տեսություն: Ըստ նրա՝ նստակյաց քաղաքակրթությունները պետք է հետևեն մի քանի կանոններ՝ քոչվորներին հաղթելու համար.

      1. Պահպանել քոչվորական սկզբունքները – Խալդունը ընդգծում էր քոչվորական արժեքների՝ համախմբվածության, անձնվիրության և ավանդույթների կարևորությունը: Նստակյաց հասարակությունները պետք է պահպանեն այդ հատկանիշները և խուսափեն բարքային թուլացումից:

      2. Զարգացնել խիզախություն և ռազմական ուժ – Նա շեշտում էր, որ նստակյաց հասարակությունները պետք է զարգացնեն ռազմական հմտություններ և ձևավորեն խիզախ բանակ՝ քոչվորների ռազմական ուժերը դիմակայելու համար:

      3. Պահպանել արդարությունը և օրինապաշտությունը – Խալդունը կարևորում էր արդար և հավասար վերաբերմունքը բոլոր քաղաքացիների նկատմամբ: Անարդարությունը և կոռուպցիան կարող են թուլացնել պետության միասնությունը:

      4. Խթանել առևտուրն ու արդյունաբերությունը – Տնտեսական զարգացումը և բարեկեցությունը կարող են ուժեղացնել պետությունը և նվազեցնել կախվածությունը քոչվոր ցեղերից:

      5. Հաղորդակցվել ու համագործակցել քոչվոր ցեղերի հետ – Խալդունը առաջարկում էր նաև հարաբերություններ հաստատել քոչվորների հետ՝ հասկանալու նրանց շարժառիթները և կանխարգելելու հնարավոր բախումները:

      Հիմնական մտքերն այն են, որ նստակյաց պետությունները պետք է պահպանեն ուժն ու արժեքները, զարգացնեն տնտեսությունը և հարաբերությունները քոչվորների հետ՝ տևական գոյատևման համար: Իբն Խալդունի տեսությունը ներկայացնում էր ցիկլիկ մոդել, որտեղ քոչվորները և նստակյաց քաղաքակրթություններն աջակցում էին միմյանց շարունակականությանը:

  3. Ruben says:

    Թեման շատ հետաքրքիր է, կարևոր և փակ (արգելված):
    Շատ հարցեր են ծագում, որոնց կոնկրետ պատասխաններ չկան։
    Օրինակ. Ինչո՞ւ է «Հայ առաքելական եկեղեցի» կոչվող կրոնական կազմակերպությունը կոչվում «առաքելական»: Ի վերջո, «առաքյալների» մեջ ազգությամբ հայ չկան։ Ո՞ւր մնաց ազգային հպարտությունը, ինքնագիտակցությունն ու ընդհանրապես գիտակցությունը։ Որտե՞ղ են գրավոր պատմական արձանագրությունները (մինչև մ.թ. չորրորդ դարը և դրանից առաջ): Ինչո՞ւ են բոլոր քրիստոնեական եկեղեցիները կառուցված ավերված նախաքրիստոնեական տաճարների հիմքերի վրա։ Միայն քարերն են ասում ճշմարտությունը, պարզապես պետք է դրանք հասկանալ։ Որտե՞ղ է ժողովրդի պատմությունը՝ «այլմոլորակայիններից» (քրիստոնյաներից) առաջ: Մի միլիոն հարց կա: Խելացի պատասխաններ չկան։
    Նորություն չէ, որ հիշողության վրա ազդում է շրջակա միջավայրը: Մի քանի զուգահեռներ. ի՞նչ միջավայրում է ծնվել և մեծացել ԼՏՊ-ն: Հայրը Սիրիայում կոմունիստական կուսակցության հիմնադիրն էր։ Նրանք հեռացել են Սիրիայից, երբ նա մեկ տարեկան էր։ Մեծացել է Էջմիածնի (Վաղարշապատ) շրջանի գյուղում։ Թե ինչպես նա հայտնվեց Մատենադարանում, դա այլ պատմություն է (այս մասին կարող էին պատմել կա՛մ Սոչիի մոտ ավիավթարից զոհված Հուսիկ Հարությունյանը, կա՛մ հանրապետությունում ԼՏՊ-ի կառավարման տարիներին այգում սպանված Մարիուս Յուզբաշյանը, կամ սպանված Համբարձում Գալստյանը: Ինչպե՞ս էին Մատենադարանում վերաբերվում ԼՏՊ-ին. Պատասխանն անցյալում է (ոչ ոք ողջ չի մնացել): Երբ ԼՏՊ-ին «բուժեցին» Մոսկվայի բանտում, համարեցին, որ նա պատրաստ է ղեկավարել հանրապետությունը։ Նրանից «մեսիա» ստեղծեցին:
    «Սա Ռիո դե Ժանեյրոն չէ»- ինքնաթիռի թեքահարթակին ասաց ԼՏՊ-ն Զվարթնոցում:
    Ի՞նչ միջավայրում է հայտնվել Նիկոլը:
    Ծնվել է գյուղում։ Մեծացել է գյուղում։ Աշխարհայացքը ինչպես ԼՏՊ-ինը (կոլխոզի) և այլն:
    Նրանցից ոչ ոք չի ցանկանում հիշել իր անցյալը։ Գյուղական էին, հիմա իրենց քաղաքաբնակ են համարում։
    Մի խոսքով, անցյալը կորցրած ու մոռացած ժողովուրդը վերածվեց թիթեռի։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031